Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Սպասարկում է թշնամու շահերը

Սպասարկում է թշնամու շահերը
29.03.2024 | 06:57

Նախկինում Ալիևը, մեզ հետ կապված իրենց նկրտումներն առաջ տանելու համար, միլիարդներ էր ծախսում, անգլիացիներին, ռուսներին, ամերիկացիներին և այլոց իր երկրի ենթակառուցվածքներում ու այլ տնտեսական գործընթացներում շահառու էր դարձնում, որ սրանք համաձայնեն Արցախն ադրբեջանական լինելու հետ, աչք փակեն հայերի նկատմամբ իր պահանջների վրա:

Հիմա այս ամենը «ձրի» է արվում: Իրենց բոլոր թեզերն առաջ տանելու համար արդեն այս ամենը հարկավոր չէ, իրենք հղում են անում մեր երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնողին, և այլևս իրենց հակադրվող չկա:

Սրանից ավել ի՞նչ պիտի լինի, որ հայ ժողովուրդն ընդունի՝ սա դավաճանել է մեզ և սպասարկում է թշնամու շահերը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ