ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Միջազգային հանրությանը գործընթացից դուրս են թողել

Միջազգային հանրությանը գործընթացից դուրս են թողել
24.03.2024 | 13:40

Փաշինյանի սուտի «եվրոպամետ» շառլատանները բաժանվել են երկու խմբի, մեկն ասում է՝ ռուսներն են մեզ ստիպում զիջման գնալ, մյուսն ասում է՝ հենց գնանք, կփրկվենք, դրանից հետո ինչքան վատ բան եղավ, միջազգային հանրությունը տեր է։ Վերջին փաստարկով նրանք տպավորություն են ստեղծում, թե իբրև Արևմուտքն է նման քայլի դրդում Փաշինյանին։

Իրականում տարբեր տեղերից եկող տեղեկատվությունը փաստում է, որ նույն Արևմուտքը՝ շշմած, չի հասկանում, թե ինչ է անում Փաշինյանը ու ինչու, քանի որ տրամաբանություն չկա, ֆիքսված քարտեզ էլ չկա, ոչ էլ երաշխիք կա։

Շառլատանները մոռանում են, որ միջազգային հանրությանը Ալիևն ու Փաշինյանը գործընթացից դուրս են թողել, այնպես որ, մի տեղից է այդ օրակագը թելադրվում, և այդ կետը Բաքուն է։ Այլ տեղերում պետք չի մեղավորներ փնտրել։ Դե, իսկ մեր խնդիրների լուծումն էլ Երևանում է։

Տաթև Հայրապետյան

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ