ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ֆրանսիական Դիմադրության շարժումը գնահատվեց միայն պատերազմի վերջում

Ֆրանսիական Դիմադրության շարժումը գնահատվեց միայն պատերազմի վերջում
22.02.2024 | 15:03

1944 թվականի Ֆրանսիան ու այսօրվա Հայաստանը շատ նմանություններ ունեն: Երկուսն էլ մինչպատերազմյան ժամանակահատվածում գտնվում էին էյֆորիայի մեջ, երկուսի հասարակությունն էլ գրեթե իսպառ կորցրել էր պասիոնարությունն ու վերածվել սպառողական մտածողությամբ բնակչության: Շատ զուգահեռներ կան, բայց բավարարվենք մի վերջինով՝ երկուսն էլ չկարողացան դիմակայել արտաքին սպառնալիքին, պարտվեցին ագրեսոր թշնամուն:

Հիմա մեկ, բայց շատ հետաքրքիր դիտարկում բերեմ, որն էլ կարող է տարբեր մեկնաբանությունների կամ վեճերի առիթ տալ, եթե չըմբռնեք հիմնական միտքը:

Միսաք Մանուշյանն ու իր սակավաթիվ ընկերներն այն ժամանակվա Ֆրանսիայում մեծամասնության կողմից ընկալվում էին, պատկերավոր ասած, «հանուն ոչնչի» ինքնազոհաբերվողներ: Ինչո՞ւ եմ այդպես ասում. Դյունկերկից Բրիտանիա էվակուացված ավելի քան 100 հազար ֆրանսիացիներից պատերազմի ողջ ընթացքում միայն մոտ 1000-1500 մարդ է միացել Դը Գոլին, ով նույնպես Բրիտանիայում էր գտնվում: Բուն Ֆրանսիայում գործող Դիմադրության շարժման բոլոր կազմակերպությունների (ի դեպ, դրանց մի մասը գործում էր իրարից անկախ) մասնակիցների քանակն այնքան քիչ էր, որ, եվրոպական շատ ժողովուրդների դիմադրության շարժումների մասնակիցների համեմատությամբ, գրեթե անտեսանելի էր: Ամենևին չնսեմացնելով Դիմադրության շարժման մարտիկների անձնուրացությունն ու հերոսությունները՝ շատ պատմաբաններ ու հետազոտողներ այն նույնիսկ մեծ դժվարությամբ են «պարտիզանական» որակում: Այո՛, նրանք հսկայական հետախուզական աշխատանք են կատարել հակահիտլերյան կոալիցիայի երկրների համար, զոհվել են հանուն ֆաշիզմի դեմ ապագա հաղթանակի, նրանք ազնիվ էին իրենց մղումներում, Ֆրանսիայի իրական պատրիոտներ էին, բայց այն ժամանակվա Ֆրանսիան այդ հերոսների կարիքը չուներ: Փախարենը՝ ֆրանսիական «կամավորական» դիվիզիաները վերմախտի կազմում կռվում էին Արևելյան ռազմաճակատում, իսկ պատերազմի վերջին ժամերին պաշտպանում էին Հիտլերի բունկերը: Ֆրանսիայի այն ժամանակվա իշխանությունները, այսօրվա ՀՀ իշխանությունների պես, հուսը դրել էին հաղթողի՝ Գերմանիայի, գթասրտության վրա, թուլացել էին ու «հաճույք էին ստանում»: Ֆրանսիական Դիմադրության շարժումը գնահատվեց միայն պատերազմի վերջում, բայց ոչ թե Ֆրանսիայի պետության կողմից, այլ՝ անձամբ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի (ոչ թե բրիտանացիների), ով միայն 44 թվականի փետրվարին կարողացավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ղեկավարությանը համոզել, որ Ֆրանսիան պետք է իրավունք ունենա մասնակցել հետպատերազմյան խաղաղ կարգավորմանը, որովհետև ... դիմադրության շարժում ունեն: Եթե համեմատենք ոչ թե սովետական, այլ՝ նույնիսկ հարավսլավացիների ու, նույնիսկ, լեհերի պարտիզանական շարժման հետ, ֆրանսիացիների դիմադրությունը չափազանց դժվար է նկատել՝ Երկրորդ համաշխարհայինի արդյունքների վրա ունեցած ազդեցության տեսակետից:

Հիմա ամենահետաքրքիրը. նույնիսկ այդքան չնչին ու թույլ լինելով, Մանուշյանի ու իր զինակիցների անձնուրաց պայքարը, որը, կրկնում եմ, այն ժամանակվա Ֆրանիսիային պետք չէր և գնահատվում էր՝ «հանուն ոչնչի», հետագայում հնարավորություն տվեց նույն Ֆրանսիային՝ դառնալ հաղթած քառյակի անդամ, մասնակցել Գերմանիայի բաժանմանը, պահպանել իր գաղութները, դառնալ Եվրոպայի ու աշխարհի առաջատար պետություններից մեկը:

Այստեղից հետևություն՝ որքան էլ հիմա Հայաստանի իշխանությունները մեր պայքարն ու զոհաբերությունները հայտարարեն «հանուն ոչնչի», մի օր այդ հերոսների սխրանքը մեզ անսպասելի հնարավորություն է տալու, մեր ճակատը պարզ է անելու մարդկության առաջ, մեր ապագա դաշնակիցներին մեր կողքը հպարտ կանգնելու պատճառ է դառնալու:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ