Իմ դիտարկումները վկայում են, որ մեր հասարակության մեջ բարձրանում է եկեղեցու, անձամբ Վեհափառի և Սրբազան հայրերի ազդեցությունը, դերակատարությունը, սա հուսադրող փաստ է, միտում, որը ենթադրվում է շարունակական կլինի: Այն արդյունք է կայուն և սկզբունքային դիրքորոշման:
Անժխտելի է Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը պետականության պահպանման, ժողովրդի ոգին անկոտրում պահելու հարցում, բայց ցավոք, սա անհրաժեշտ, սակայն բավարար պայման չէ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների լուծմանը հասնելու համար:
Միայն քաղաքական առաջնորդը, վառ և ուժեղ անհատականությունը, կարող է
համախմբել հայությանն ու դուրս բերել թմբիրից, ճգնաժամից, առաջնորդ՝ ով ունի կամք, վճռականություն, նպատակ;
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ