Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Օբյեկտիվորեն գնահատենք մեր պատմության կնճռոտ հարցերը

Օբյեկտիվորեն գնահատենք մեր պատմության կնճռոտ հարցերը
18.12.2023 | 06:55

Վատ չէր լինի, որ մեր կյանքի խորհրդային հատվածի մասին իրենց կարծիքներն արտահայտողներն իմանային որոշ հետաքրքիր փաստեր։

Մինչև խորհրդային իշխանության հաստատումը մեր գյուղական բնակչությունը ապրել է գետնափոր հյուղակներում ու մի կերպ կցմցած կացարաններում։

Խորհրդային իշխանության շնորհիվ դրանցից հնարավոր է եղել ազատվել արդեն 50-ականների վերջերին ու 60-ականներին։

Դրա մասին շատ ավելի մանրամասն կարելի է իմանալ Սերո Խանզադյանի «Հայրենապատում» բազմահատորյակից։

Մինչև մենք չկարողանանք օբյեկտիվորեն վերլուծել ու գնահատել մեր պատմության ու կյանքի բազմաթիվ կնճռոտ հարցերը, դժվար թե մենք տեղ ունենանք նորմալ ժողովուրդների շարքում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ