Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Ստորացված ու գետնված, բայց հետ բերելիք «թալանի» սպասումով

Ստորացված ու գետնված, բայց հետ բերելիք «թալանի» սպասումով
09.12.2023 | 10:05

Սա մեր ներկա վիճակն է 2018-ից սկսած։

Վարկաբեկված, արժանապատվությունը կորցրած, ստորացված ու գետնված, բայց գունավոր հեղափոխության արդյունքներով բավարարված ու հետ բերելիք «թալանի» սպասումով։

Ատոմացված՝ համայնքներից կտրված, եսակենտրոն ու նյութապաշտ և ամբողջապես կեղտի մեջ տապակված։

Չափազանցնո՞ւմ եմ։ Միգուցե, բայց հարցրեք օտարներին, թե ինչպես են վերաբերվում արժանապատվությունը կորցրածներին։ Զարմանքով ու նողկանքով, որ հազարամյա ազգը հենց այնպես՝ պատմական մեկ ակնթարթում կարող է կորցնել արդարության ու արժանապատվության զգացումը և խորասուզվել ստորին ու անվայել կրքերի մեջ։

Ի՞նչ անել։ Բարձրանալ ու ազատվել կեղտից։ Հետևել անձնական հիգիենային։

Գոնե առաջին քայլով մաքրել սեփական բակը, լսարանը, հիմարկը, ընկերությունը բազմացած պիղծ առնետներից, որոնք կրծում են մեր ազգային ու ավանդական բուն արժեքները և տարածում անտանելի կեղտ ու գարշահոտություն։

Անտանելի է, տիկնայք և պարոնայք:

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2999

Մեկնաբանություններ