Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

«Տոտալ կառավարման համար մարդկությունը պետք է դարձնել համասեռ բիոզանգված»

«Տոտալ կառավարման համար մարդկությունը պետք է դարձնել համասեռ բիոզանգված»
03.12.2023 | 09:09

Չափազանց դիպուկ է Արթուր Խոջաբաղյանի այս ձևակերպումը։

Իրականում, այո՛, «փափուկ ուժի» (soft power) կոնցեպտի արևմտյան փիլիսոփայության խորքը հենց տարբեր ազգերից ընդհանուր համասեռ զանգված ստանալն է` համահարթեցված կրթություն (հիմնականում՝ միջակություններ արտադրելու առավելագույն պոտենցիալով), համահարթ մշակույթ, նորաձևություն (հիմնականում՝ ցածր պլեբեյական), համահարթ արժեքներ...

Միջակություններից կազմված անդեմ մարդկանց խառնամբոխ կառավարելը հեշտ է ու՝ առանց իրական մրցակցության։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4506

Մեկնաբանություններ