«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Ձայն գողանալու թավշյա արվեստը

Ձայն գողանալու թավշյա արվեստը
19.09.2023 | 11:20

Զավեշտը գիտե՞ք որն է՝ Նիկոլը 2018 թվականի թավշյա խուժանությունից հետո շուրջ հազար անգամ հայտարարել է, թե ՀՀ քաղաքացին այլևս վստահ է, որ իր ձայնով երկրում իշխանություն է ձևավորելու, ընտրություններն այլևս ազատ են, ադար, ժողովրդի ձայնն այլևս չեն գողանալու և այլն: Իսկ էսօր հենց իրենք են քվեաթերթիկները վերահաշվարկելու պահանջ դրել՝ ժողովրդից գոնե 300 ձայն գողանալու համար:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ