Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Հու-հու» վանկարկելով՝ բազմեց հայոց գահին

«Հու-հու» վանկարկելով՝ բազմեց հայոց գահին
05.09.2023 | 12:39

Բազմաթիվ տվյալներ կան, որ թշնամին զորահավաք է ձեռնարկել, անգամ իրանական աղբյուներն են ահազանգում, որ թշնամական մեծ զորաշարժ կա դեպի մեր սահմաններ: Ի՞նչ եք մտածում, պարոնայք, դարձյա՞լ պիտի կեղծ անակնկալի գաք: Էսօր-էգուց պատերազմ է, դուք ընտրախաղ եք ձեռնարկել, զվարճանքներ եք վայելում...

Էս ի՞նչ եք անում: Հիմա մեջտեղ կցատկրտեն մի քանի անսեռ, անտարիք ժեխավհուկ և կսկսեն ջուր պղտորել, մոտավորապես այս ոգով՝ ի՞նչ ես առաջարկում, եթե այդքան խելոք ես: Չգիտեմ, ես չէ, որ «հու-հու» վանկարկելով բազմել եմ հայոց գահին և պատասխանատվություն ստանձնել պահպանել, պաշտպանել մեր պապերից մեզ ավանդվածը:

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2691

Մեկնաբանություններ