Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ջերմուկ» կծախենք ու ավելի լավ կապրենք»

«Ջերմուկ» կծախենք ու ավելի լավ կապրենք»
05.06.2023 | 15:22

Հիշու՞մ եք, որ ասում էին, թե բա` մեզ Սովետը պետք չի, մենք մոլիբդեն, պղնիձ ու «Ջերմուկ» կծախենք ու ավելի լավ կապրենք։ Հիշո՞ւմ եք դա ասողներին, որոնց մեծ մասը պաշտում էր։

Դրանք չէին ասում, որ Սովետից դուրս գանք, պիտի գոնե սկզբնական շրջանում ավելի շատ աշխատենք, տոները պիտի կրճատենք, գիգանտ հիմնարկները պիտի ավելի արդյունավետ աշխատեցնենք, որ մեր սեփական պետությունը կառուցենք։ Չէ, աշխատելու մասին չէին ասում։ Ասում էին ընդերքը ծախելու ու ապրելու մասին, հետն էլ գործադուլի էին տանում։ Մեծ մասն էլ անում էր դրանց ուզածը։ Անում էր հրճվանքով։

Բա հիմա խի՞ եք բողոքում, որ ընդերքը վաճառում են։ Բա սովորել են դրան։ Եթե դա էլ արդեն չի հերիքում, բա պիտի հողերը ծախեն։ Դրա դաբռոն մեծամասնությունը տվել ա, երբ գիգանտ հիմնարկները լոմի տակ խուրդեցին գնաց։

Վերջերս հաստոց էի ման գալիս։ Գերճշգրիտ խառատային հաստոց էր պետք։ Ուրեմն, ժամանակակից գերմանականի հետ, որը շատ թանկ էր, համեմատվում էին 1980-ականների Կիրովականի մեքենաշինականի արտադրած հաստոցները, որոնց գինը նույնպես էժան չէր։ Անցել է 40 տարի, ինչեր ասես չեն փոխվել, բայց Կիրովականի արտադրած 40 տարվա հաստոցները չեն զիջում գերմանական ժամանակակից հաստոցներին։ Իսկ այդ գործարանը ոչ թե պահեցինք, այլ լոմեցինք գնաց։

«Ջերմուկ» ծախելով էինք ուզում ապրած լինել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3891

Մեկնաբանություններ