Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ամրոցի վերածվելու համար հայրենիքը պետք է ունենա մտածող ժողովուրդ

Ամրոցի վերածվելու համար հայրենիքը պետք է ունենա մտածող ժողովուրդ
08.04.2023 | 19:04

Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար Հայրենիքը պետք է վերածել անառիկ ամրոցի՝ ներսից, թե դրսից:

Ամրոցի վերածվելու համար Հայրենիքը պետք է ունենա ՄՏԱԾՈՂ ժողովուրդ և այդ ժողովրդի հարգանքն ու վստահությունը վայելող հզոր առաջնորդ, ասել է թե՝ ՏԵՐ:

Այսօր մեր Հայրենիքը, կիսավեր ու վտանգված լինելով դրսից և ներսից, ավա՜ղ անՏԵՐ է:

ԱնՏԵՐությունը ծանր հիվանդություն է, որը պահանջում է վիրահատական միջամտություն, իսկ դա պարտավոր է օր առաջ անել միայն ու միայն ինքը՝ հայ ժողովուրդը: Հակառակ դեպքում, հիվանդությունը հյուծելու և խժռելու է ոչ միայն մասերը, այլև՝ ողջ Հայրենիքը:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2948

Մեկնաբանություններ