«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Անկատար օրենսդրություն

Անկատար օրենսդրություն
17.02.2009 | 00:00

ԿԱՐԾՐԱՏԻՊ
Հայաստանին ձայնից զրկել-չզրկելու դիլեմայում իր լուրջ «ավանդն» ունեցավ այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները ձեռնարկել են Քր.օր.-ի 225 և 300 հոդվածների փոփոխությունը։ Ձևավորված աշխատանքային խմբում, որը գլխավորում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, իրենց մասնակցությունն ունեն նաև մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները։ Վերջերս այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում էր «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը։ Օրերս Կարապետյանը հայտարարել է, որ չի մասնակցելու այդ հոդվածների փոփոխության նպատակով ստեղծված խմբի աշխատանքներին` պատճառաբանելով, որ փոփոխությունները տարողունակ են, և կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ այդ հոդվածները փոփոխել, ուստի անիմաստ է նման բանի մասնակցել։ Արդյոք «կատարյալ օրենք» ստեղծելու համար շտապողականությունը չի՞ խանգարի, և, ընդհանրապես, հնարավո՞ր է տեղավորվել նշված ժամանակահատվածի մեջ, հարցրինք աշխատանքային խմբի ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ։ «Կատարյալ օրենք գոյություն չունի։ Օրենքը միշտ որոշակի խնդիրներ է լուծում։ Այն կարծրացած երևույթ չէ, այլ կենդանի օրգանիզմ է»,- նկատեց Հարությունյանը, շեշտելով, որ այս փոփոխությունների մասին խոսակցությունները վաղուց են սկսվել, դեռևս ԵԽԽՎ-ի 1609 բանաձևում այս մասին նշվել է։ «Մենք օրենքի դրույթների հետ կապված բավականին շատ քննարկումներ ենք ունեցել և՛ ՄԻՊ-ի, և՛ համազեկուցողների, և՛ մասնագետների հետ։ Ժամկետը թեև սեղմ է, բայց, այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում հնարավոր է հասցնել առաջարկություններ ներկայացնելը, որը, աշխատանքային խմբի կարծիքով, բավարար մակարդակով մշակված է։ Իհարկե, սա չի նշանակում, որ սրանով աշխատանքը կավարտվի»,- ընդգծեց խմբի ղեկավարը։ Ըստ Հարությունյանի, եթե անգամ փոփոխված օրենքն առաջին ընթերցմամբ ԱԺ ներկայացվի, ապա առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ հնարավորություն կա այն քննարկելու նաև միջազգային փորձագետների հետ։
Ի դեպ, Դավիթ Հարությունյանը մեզանից տեղեկացավ, որ Արամ Կարապետյանն այլևս չի մասնակցելու խմբի աշխատանքներին, քանի որ վերջինս քննարկումների ժամանակ այդ մասին չի բարձրաձայնել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ