«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Ի՞նչ «բլեֆ», ի՞նչ բան»

«Ի՞նչ «բլեֆ», ի՞նչ բան»
03.02.2009 | 00:00

Բլից
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Պարոն Հարությունյան, ԵԽԽՎ-ի կողմից ՀՀ-ին հերթական անգամ ժամանակ տրամադրելուց հետո ընդդիմությունը կրկին կարծում է, որ իշխանությունները վերստին «բլեֆ» են անելու, ինչպես նախորդ երկու բանաձևերի ժամանակ: Հիմա «բլեֆով» եք զբաղվելո՞ւ, թե՞…
-Ի՞նչ «բլեֆ», ի՞նչ բան, անելու ենք այն քայլերը, որոնք պետք է անենք: Ժամանակ տան, թե չտան, այն հարցերը, որոնք ԵԽ-ն առաջ է քաշել, պետք է իրենց լուծումը գտնեն:
-Փաստորեն, «բլեֆ» չեք անելու:
-Իհարկե, ո՞նց կարելի է դա «բլեֆ» անվանել: Վիրավորական է, «բլեֆս» ո՞րն ա: Անկախ նրանից, թե մեզ ինչ ցուցումներ կտան, մենք ժողովրդավարական երկիր ենք կառուցում ու այդ ճանապարհով ենք գնում:
-Նախագահի կողմից ներման արժանացածներից շատերին ընդդիմությունը ցուցարարներ չի համարում, այլ մեքենա վառողներ, թալանչիներ: Փաստորեն, մեքենա վառողներին կարելի է ներել, իսկ քաղաքական հայացքների համար դատապարտվածներին` ոչ:
-Ես իրավաբան չեմ և չեմ կարող ներմանը կամ համաներմանն առնչվող հարցերին պատասխանել: Բազմիցս ասել եմ, որ իրավաբանական նուրբ հարցերով պետք է մասնագետներին դիմել: Եթե մարդը հանցանք է կատարել, պետք է պատժվի օրենքով: Բոլորս օրենքի առաջ հավասար պատասխանատվություն ենք կրում:
-Բայց հավասարության նշան կարելի՞ է դնել թալանչիների և քաղաքական հայացքների համար դատապարտվածների միջև:
-Նախ, եթե ներման խնդրագրեր են ներկայացվում, դրանք ուսումնասիրում են և հնարավորության դեպքում ընդառաջում: Այստեղ «մեքենա վառող» տերմինն անհարկի է օգտագործված: Հանցանք են կատարել, ու եթե այդ հանցանքում մեղմացուցիչ հանգամանքներ կան, գթասրտություն է ցուցաբերվում: Բայց այն մարդիկ, ովքեր հանցանք են կատարել ու հպարտանում են դրանով, ներման դիմում էլ չեն գրում։
-Ասել է` այդ մարդկանց հանդեպ գթասրտություն չի՞ ցուցաբերվելու:
-Իրավաբաններին հարցրեք` նրանք կասեն: ՈՒղղակի ես, որպես սովորական քաղաքացի, կարծում եմ, որ բոլորի նկատմամբ էլ ինչ-որ մի բան կիրառվելու է: Սա այն հարցը չէ, որին անընդհատ անդրադառնանք: Ես ի՞նչ գիտեմ, թե ով ինչ հանցանք է գործել, կամ ո՞վ գիտե, բացի քննիչներից:
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3605

Մեկնաբանություններ