Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Սրանց թշնամին թուրքը չի

Սրանց թշնամին թուրքը չի
19.06.2024 | 13:33

Մի հատ Մակրոնից ճշտեք՝ էդ ֆրանսիական «Ցեզար» հրետանին «Զարյա-3» նռնակներ կրակո՞ւմ ա։ Որովհետև էդ զենքը սրանց օրոք հաստատ մեր թշնամու դեմ չի ուղղվելու։ Էդ զենքն էլ են վերջում ցուցարաների վրա կրակելու։ Սրանց թշնամին թուրքը չի, սրանց թշնամին հայն ա։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 5507

Մեկնաբանություններ