ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ամեն ժո­ղո­վուրդ ար­ժա­նի է իր ղե­կա­վա­րին

Ամեն ժո­ղո­վուրդ ար­ժա­նի է իր ղե­կա­վա­րին
06.03.2020 | 01:38
Հա­յաս­տա­նում լայ­նո­րեն տա­րած­ված է այն հո­ռե­տե­սա­կան մտայ­նու­թյու­նը, թե ան­կա­խու­թյու­նից հե­տո հայ ժո­ղովր­դի բախ­տը չի բե­րում պե­տու­թյան ղե­կա­վա­րի հար­ցում. մե­կը մյու­սից ան­հա­ջող են: Բա­նը հա­սել է այն­տեղ, որ մար­դիկ սրամ­տում են, թե ի­րենց տե­սա­ծից ու ապ­րա­ծից հե­տո կո­րո­նա­վի­րուսն էլ սար­սա­փե­լի չէ: Բայց մո­ռա­նում են այն դա­ռը խոս­քը, որ ա­մեն ժո­ղո­վուրդ ար­ժա­նի է իր ղե­կա­վա­րին: Ցա­վոք, չա­փից դուրս ար­ժեզ­րկ­վե­ցինք այդ նույն ան­կա­խու­թյան տա­րի­նե­րին:
Ռու­սաս­տա­նում էլ չեն ու­զում լսել Գոր­բա­չո­վի ու Ել­ցի­նի ա­նուն­նե­րը: Սա­կայն շատ բան է փոխ­վում գնա­հա­տա­կան­նե­րի տո­նայ­նու­թյան մեջ, երբ խոս­քը վե­րա­բե­րում է Վլա­դի­միր Պու­տի­նին: Սի­րում են նրան ռու­սաս­տան­ցի­նե­րը, թե ոչ, էա­կան չէ, ակն­բախ է մի ի­րո­ղու­թյուն. նրա նկատ­մամբ ա­տե­լու­թյուն կամ զզ­վանք չեն տա­ծել ու տա­ծում:
Եր­կու տա­րի է մնա­ցել մինչև հա­ջորդ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­նը: Եվ ե­թե ու­շա­դիր հետևենք ռու­սաս­տա­նյան ԶԼՄ-նե­րին, ա­պա հնա­րա­վոր չէ չն­կա­տել այն հս­կա­յա­կան ու­շադ­րու­թյու­նը, որ տրա­մադր­վում է ար­դեն եր­կու տաս­նա­մյակ ռու­սաց գա­հին նս­տած ղե­կա­վա­րի՝ Վլա­դի­միր Պու­տին քա­ղա­քա­գե­տի-քա­ղա­քա­ցու-ան­հա­տի կեր­պա­րի հա­մա­կող­մա­նի վեր­լուծու­թյուն­նե­րին: Նույն պատ­կերն է նաև այն արև­մտյան հրա­պա­րա­կում­նե­րում, որ թարգ­մա­նա­բար ներ­կա­յաց­վում են ռու­սաց մա­մու­լում: Եվ այս բո­լոր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում պար­զո­րոշ ա­ռանձ­նա­նում է «հա­նե­լու­կա­յին թե ա­ռեղծ­վա­ծա­յին» Պու­տի­նի թե­ման: Քսան տա­րի հե­տո էլ «Who is Mr. Putin?» («Ո՞վ է պարոն Պու­տի­նը») հար­ցադ­րու­մը շա­րու­նա­կում է մնալ ար­դիա­կան:
Նույ­նիսկ Ռու­սաս­տա­նում ոչ ոք չի կան­խա­տե­սում, թե ինչ­պես կգոր­ծի ներ­կա­յիս ռու­սաց կայս­րը. եր­կու տա­րի հե­տո՝ կհ­րա­ժար­վի՞ գա­հա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րից, թե՞ որևէ ձևով կպահ­պա­նի բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյու­նը: Ա­հա և, Ռու­սաս­տա­նում թե Արևմուտ­քում ոչ ոք նույն­պես չի կա­րո­ղա­նում պա­տաս­խա­նել այն հար­ցին, թե ին­չու իր իշ­խա­նու­թյան ա­վար­տից եր­կու տա­րի ա­ռաջ փո­խեց եր­կար տա­րի­ներ ի­րեն ան­ձայն են­թարկ­ված վար­չա­պե­տին, էա­պես թար­մաց­րեց կա­ռա­վա­րու­թյան կազ­մը, ին­չու կանգ ա­ռավ հենց կի­սահ­րեա-կի­սա­հայ Մի­շուս­տի­նի վրա, ո­րոնք են սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ի­րա­կան դր­դա­պատ­ճառ­նե­րը և այլն: «Արև­մտյան գու­րու­նե­րը, գրում է ռու­սա­կան թեր­թե­րից մե­կը, լր­ջո­րեն մտա­հոգ­ված են ոչ այն­քան ռուս լի­դե­րի ա­նու­րա­նա­լի ար­տա­քին քա­ղա­քա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րով, որ­քան ի­րենց ան­կա­րո­ղու­թյամբ ջրի ե­րես հա­նե­լու Պու­տի­նի այն գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք չեն մտ­նում ի­րենց հա­սա­նե­լի քա­ղա­քա­կան մո­դել­նե­րի մեջ: Եվ դա ա­ռաջ է բե­րում նրանց հու­սա­հատ կա­տա­ղու­թյու­նը»:
Հե­տաք­րք­րա­կան է, որ ոչ Ռու­սաս­տա­նում, ոչ էլ Արևմուտ­քում սկզ­բուն­քո­րեն Պու­տի­նին չեն հա­մա­րում դիկ­տա­տոր՝ բռ­նա­պետ: Ա­վե­լի շուտ նրան հա­մե­մա­տում են փոր­ձա­ռու դա­տա­վո­րի հետ, ո­րը կա­րո­ղա­նում է իր իսկ ստեղ­ծած քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի շր­ջա­նա­կում վար­պե­տո­րեն մանևրել ու վե­րահս­կել երկ­րի քա­ղա­քա­կան ու­ժե­րի հա­վակ­նու­թյուն­նե­րը: Ի դեպ, հա­զիվ թե պա­տա­հա­կան է, որ ար­դեն մեկ տա­րուց ա­վե­լի տե­սար­ձակ­վում է «Մոսկ­վա, Կրեմլ, Պու­տին» կի­րակ­նօ­րյա հե­ռուս­տա­հա­ղոր­դու­մը, որ­տեղ Պու­տի­նը շա­բաթ­վա կարևո­րա­գույն քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին ներ­կա­յաց­վում է ոչ միայն պաշ­տո­նա­կան մի­ջա­վայ­րում, այլև ա­ռօ­րեա­կան, «ժո­ղովր­դա­կան» կեց­ված­քով:
Ին­չո՞վ է Պու­տի­նը «հմա­յում» իր քա­ղա­քա­ցի­նե­րին: Ե­կեք այս ան­գամ կանգ առ­նենք նրա գոր­ծե­լա­կեր­պի սոսկ մի կող­մի վրա, ին­չը միշտ չէ, որ բնո­րոշ է շատ այլ պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին: Ընդ ո­րում, այս­տեղ հենց ան­կա­խա­տե­սե­լի ո­չինչ չկա:
Իշ­խա­նա­վար­ման հենց սկզ­բից նա իր առջև խն­դիր է դրել՝ ձգ­տել գոր­ծու­նեու­թյամբ, վար­քով, պահ­ված­քով շա­հել սե­փա­կան ժո­ղովր­դի հար­գան­քը, հա­մակ­րան­քը, հա­մե­նայն դեպս, ինչ­պես աս­վեց, չար­ժա­նա­նալ նրա հա­կակ­րան­քին: Ա­սում են՝ մեծ է գրա­վա­կանն այն բա­նի, որ պե­տու­թյան ղե­կա­վա­րը կա­րող է շո­շա­փե­լի հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել, ե­թե վա­յե­լում է իր քա­ղա­քա­ցի­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը: Այս ի­մաս­տով Պու­տի­նի ժո­ղովր­դա­կա­նու­թյա­նը հս­կա­յա­կան նպաստ է բե­րում նրա հրա­պա­րա­կա­յին բաց գոր­ծե­լա­կեր­պը, հատ­կա­պես նրա տա­րե­վեր­ջյան ա­սու­լիս­նե­րը, երբ նա հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս լրագ­րող­նե­րին ու հա­սա­րա­կու­թյան ա­մե­նա­տար­բեր խա­վե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին ի­րեն դի­մե­լու ցան­կա­ցած շա­հագր­գիռ հար­ցով: Ա­մե­նայն ար­ժա­նա­պատ­վու­թյամբ ու զսպ­վա­ծու­թյամբ է «քե­ռի Վո­վան» պա­տաս­խա­նում նույ­նիսկ տխ­մա­րա­գույն, ան­գամ վի­րա­վո­րա­կան հար­ցե­րին: Նույն պատ­կերն է նաև խոր­հր­դա­րա­նա­կան նույն­պես ա­մե­նա­մյա հաշ­վետ­վու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, երբ քա­ղա­քա­կան ընդ­դի­մու­թյու­նը լիա­կա­տար հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում թա­փե­լու իր հա­կաիշ­խա­նա­կան ողջ թույ­նը: Պու­տի­նը չի զլա­նում նաև պա­տաս­խա­նե­լու իր «ա­ռաս­պե­լա­կան» հարս­տու­թյան, «բիզ­նես­մեն» դուստ­րե­րի վե­րա­բե­րյալ սադ­րիչ հար­ցե­րին: Նա օգ­տա­գոր­ծում է բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ա­մի­ջա­կա­նո­րեն շփ­վե­լու իր հպա­տակ­նե­րի հետ Կրեմ­լում, զա­նա­զան տե­ղա­կան ու մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում, փո­ղո­ցում, խա­նու­թում, ա­հե­լի ու ջա­հե­լի, գիտ­նա­կա­նի ու ար­վես­տա­գե­տի, նո­րա­թուխ քա­ղա­քա­գետ­նե­րի, կա­րի­քա­վոր մարդ­կանց հետ և այլն:
Պո­պու­լիս­տա­կա՞ն են այս բո­լոր ե­լույթ­նե­րը: Ա­ռա­վել ևս, որ եր­կի­րը շա­րու­նա­կում է մնալ օ­լի­գար­խիա­կան, ճիշտ է՝ նա­խա­գա­հի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո: Գի­տեք, ոչ մի պո­պու­լիզմ չի օգ­նի պե­տու­թյան ղե­կա­վա­րին, ե­թե նա չի բա­րե­լա­վում ժո­ղովր­դի կեն­սա­մա­կար­դա­կը, չի նպաս­տում պե­տու­թյան հզո­րաց­մա­նը, տար­րա­կան ար­դա­րու­թյան հաս­տատ­մա­նը և այլն: Այս հեն­քի վրա մար­դիկ նե­րո­ղա­միտ են դառ­նում նաև բարձ­րա­գույն կա­ռա­վար­­չի գոր­ծու­նեու­թյան թե­րի կող­մե­րի նկատ­մամբ: Հա­վա­տա­ցեք, Պու­տի­նին շատ բան է հա­ջող­վում, և ոչ ոք Ռու­սաս­տա­նում չի զար­մա­նա, ե­թե «հա­նե­լու­կա­յին» ա­ռաջ­նոր­դը շա­րու­նա­կի կա­ռա­վա­րել եր­կի­րը նաև 22 տա­րի հե­տո: Ի՞նչ կար­գա­վի­ճա­կով, դա ար­դեն ու­րիշ հարց է:
Հա­մե­նայն դեպս, հա­յոց հա­կա­պու­տի­նա­կան­նե­րը թող աչ­քի ա­ռաջ ու­նե­նան այս պա­րա­գան:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 89931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ