ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պու­տի­նի, լե­հե­րի և հրեա­նե­րի մա­սին

Պու­տի­նի, լե­հե­րի և հրեա­նե­րի մա­սին
10.01.2020 | 00:46
ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը, որ­պես կա­նոն, աչ­քի է ընկ­նում դի­վա­նա­գի­տա­կան նր­բան­կա­տու­թյամբ այս կամ այն քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյու­նը, որևէ քա­ղա­քա­կան ան­ձի գոր­ծո­ղու­թյու­նը կամ հայ­տա­րա­րու­թյու­նը մեկ­նա­բա­նե­լիս: Ա­սենք, նրան համ­բե­րու­թյու­նից չհա­նե­ցին ան­գամ Վրաս­տա­նից, ՈՒկ­րաի­նա­յից հն­չող բազ­մա­թիվ հա­կա­ռու­սա­կան նզովք­նե­րը, անձ­նա­կան վի­րա­վո­րանք­նե­րը. շա­րու­նա­կեց մնալ կո­ռեկ­տու­թյան սահ­ման­նե­րում: Բայց ա­հա շա­տե­րի հա­մար անս­պա­սե­լիո­րեն նա պոռթ­կաց ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան տա­րե­վեր­ջյան հաշ­վետ­վու­թյան նիս­տի ժա­մա­նակ, երբ խո­սե­լով 1938 թվա­կա­նին Գեր­մա­նիա­յում Լե­հաս­տա­նի դես­պան Յու­զեֆ Լիպս­կու թույլ տված հի­րա­վի գար­շե­լի հա­կահ­րեա­կան հայ­տա­րա­րու­թյան մա­սին, նրան նշա­վա­կեց «սրի­կա ու ան­տի­սե­միտ խոզ» ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով:
Թե­ման պար­զա­պես հե­ղե­ղեց լե­հա­կան ու ռու­սաս­տա­նյան լրատ­վա­մի­ջոց­նե­րը, ա­ռա­վել ևս, որ վեր­ջին­նե­րիս մի զգա­լի հատ­վա­ծը վե­րահս­կում են հենց ռու­սաս­տան­ցի հրեա­նե­րը։ Ռու­սաս­տա­նի հրեա­կան հա­մայ­նք­նե­րի ֆե­դե­րա­ցիա­յի ղե­կա­վար Ա­լեք­սանդր Բո­րո­դան Պու­տի­նի հայ­տա­րա­րու­թյու­նը հա­մա­րեց խիստ ան­կեղծ ու մարդ­կա­յին և ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց ռու­սաց ղե­կա­վա­րին նրա ար­դա­րա­ցի ու ան­մի­ջա­կան ար­ձա­գան­քի հա­մար:
Բանն այն է, որ վկա­յա­կո­չե­լով ար­խի­վա­յին փաս­տաթղ­թե­րը, Պու­տի­նը պատ­մեց, որ դես­պան Լիպս­կին, ձգ­տե­լով սի­րա­շա­հել Հիտ­լե­րին, լիա­կա­տար հա­մե­րաշ­խու­թյուն է հայտ­նել վեր­ջի­նիս չա­րա­նենգ մտադ­րու­թյա­նը հրեա­նե­րին ի մահ Աֆ­րի­կա տե­ղա­հա­նե­լու առն­չու­թյամբ: Լե­հաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյա­նը տված իր հաշ­վետ­վու­թյան մեջ Լիպս­կին չի մո­ռա­ցել նշել, որ Հիտ­լե­րի հետ ու­նե­ցած շփում­նե­րի ըն­թաց­քում հա­մե­րաշխ­վել է նրա հետ և խոս­տա­ցել, որ ե­թե ֆյու­րե­րը ի­րա­կա­նաց­նի իր հա­կահ­րեա­կան ծրա­գի­րը, ա­պա Լե­հաս­տա­նը նրա պատ­վին շքեղ հու­շար­ձան կկանգ­նեց­նի Վար­շա­վա­յում: Ա­հա և Պու­տի­նը հրա­պա­րա­կավ «սրի­կա­յաց­րեց ու խո­զաց­րեց» ան­ցյալ դա­րի լեհ դի­վա­նա­գի­տա­կան գործ­չին:
Ի դեպ, Լե­հաս­տա­նի հրեա­նե­րը «դա­տա­պար­տե­ցին» Պու­տի­նին (դե, ի­րենք այ­սօր էլ այդ երկ­րում են ապ­րում): Լե­հաս­տա­նի նա­խա­գահ Ան­ջեյ Դու­դան հրա­ժար­վեց մաս­նակ­ցե­լուց Հո­լո­քոս­տի մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վին, որն օ­րերս կկա­յա­նա Իս­րա­յե­լում: Այն պատ­ճա­ռով, որ մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա կլի­նի նաև Պու­տի­նը:
Սա­կայն մեր այ­սօր­վա նպա­տա­կը Վլա­դի­միր Պու­տի­նի բա­րո­յա­կան նկա­րագ­րի բա­ցա­հայ­տու­մը չէ: Ռու­սաս­տա­նում ոչ մե­կի հա­մար գաղտ­նիք չէ, որ Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վի­չը, այս­պես ա­սած, հան­դուր­ժող է հրեա­նե­րի նկատ­մամբ: Ակն­բախ են տե­ղա­ցի հրեա­նե­րի ա­ռաջ­նա­կարգ դիր­քե­րը հատ­կա­պես երկ­րի քա­ղա­քա­կան-տն­տե­սա­կան կյան­քում: Բայց ար­դյո՞ք Պու­տի­նի այս վեր­ջին բռն­կու­մը հետևանք էր զուտ հրեա­սի­րու­թյան դրսևոր­ման:
Լե­հե­րին պատ­մա­կա­նո­րեն միշտ էլ բնո­րոշ են ե­ղել հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը, սա­կայն Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո դառ­նա­լով Եվ­րա­միու­թյան ան­դամ, նրանք ա­մե­նա­տար­բեր ա­ռիթ­նե­րով, տե­ղին թե ան­տե­ղի, շատ ա­վե­լի ագ­րե­սի­վո­րեն են դրսևո­րում ի­րենց հա­կակ­րան­քը Ռու­սաս­տա­նի, ռուս­նե­րի նկատ­մամբ` խիստ հոգ­նեց­նե­լով Մոսկ­վա­յին: Իսկ վեր­ջին շր­ջա­նում ռուս­նե­րին նյար­դայ­նաց­նում են ա­մե­րի­կա­ցի զին­վոր­նե­րին ռուս-լե­հա­կան սահ­մա­նին բնա­վո­րե­լու Վար­շա­վա­յի հա­մառ հրա­վեր-պա­հանջ­նե­րը: Եվ, ինչ­պես գրում է իս­րա­յել­ցի-ռու­սաս­տան­ցի քա­ղա­քա­գետ Իս­րա­յել Շա­մի­րը, Պու­տի­նը ո­րո­շեց «հրեա­կան հար­ված» հասց­նել Լե­հաս­տա­նին` պա­տեհ ա­ռի­թով օգ­տա­գոր­ծե­լով «հրեա­կան խա­ղա­քար­տը»:
Ըստ Շա­մի­րի, հրեա­նե­րը 300 մի­լիարդ դո­լա­րի փոխ­հա­տու­ցում են պա­հան­ջում Լե­հաս­տա­նից` այդ եր­կի­րը հա­մա­րե­լով հրեա­կան ցե­ղաս­պա­նու­թյան՝ Հո­լո­քոս­տի ի­րա­կա­նաց­ման ա­մե­նա­վայ­րագ մաս­նա­կից­նե­րից մե­կը: Պարզ­վում է, որ ԱՄՆ-ի հրեա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը ա­մե­րի­կյան S447 կոչ­ված օ­րեն­քով ձգ­տում են մեր­կաց­նել՝ մերկ թող­նել Լե­հաս­տա­նը: Ըստ այդ օ­րեն­քի, այն ողջ սե­փա­կա­նու­թյու­նը, որ երբևէ այդ երկ­րում պատ­կա­նել է հրեա­կան ծա­գու­մով ան­ձանց, պետք է հան­ձն­վի ա­մե­րի­կյան հրեա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին: Այդ օ­րեն­քի շր­ջա­նա­կը նե­րա­ռում է Վար­շա­վա­յի մեկ եր­րոր­դը, Կրա­կո­վի կե­սը և այդ­պես շա­րու­նակ: Այ­սինքն, այն, ինչ ժա­մա­նա­կին պատ­կա­նել է հրեա­նե­րին, հրեա­կան էլ պի­տի մնա: Ա­վե­լին, ե­թե Լե­հաս­տա­նի հրեա քա­ղա­քա­ցին մա­հա­ցել է, թող­նե­լով պարտ­քեր, ա­պա դրանք պի­տի չե­ղյալ հայ­տա­րար­վեն, իսկ ե­թե տուն է թո­ղել, ա­պա այն որ­պես սե­փա­կա­նու­թյուն անց­նում է հրեա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին:
Լե­հերն ա­մե­նայնս ըն­դվ­զում են այս օ­րեն­քի դեմ, ցույ­ցեր են ա­նում: Իսկ Պու­տի­նը, ինչ­պես աս­վեց, պար­զա­պես փոր­ձեց զգաս­տաց­նել լե­հե­րին նրանց արևե­լյան ա­մե­նա­տար­բեր հա­վակ­նու­թյուն­նե­րի, հա­կա­ռու­սա­կան կեց­ված­քի կա­պակ­ցու­թյամբ: Ո­չինչ նե­րանձ­նա­կան, ո­չինչ հրեա­սի­րա­կան, լե­հեր, նս­տեք տեղ­ներդ ու կուլ մի գնա­ցեք Արևմուտ­քի կող­մից հրահր­վող հա­կա­ռու­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Շա­միրն ա­վե­լաց­նում է, որ վեր­ջերս նա­մակ է ստա­ցել լեհ մի նա­ցիո­նա­լիս­տից, ո­րը տագ­նա­պով հայտ­նում է, թե մի­գու­ցե Լե­հաս­տա­նը կր­կին վե­րա­դառ­նա Վար­շա­վա­յի պայ­մա­նագ­րին, թե չէ հրեա­ներն ու գեր­մա­նա­ցի­նե­րը կխժ­ռեն Լե­հաս­տա­նը: Թերևս ուշ է` պա­տաս­խա­նել է հրեա քա­ղա­քա­գե­տը:
Սու­բյեկ­տիվ չլի­նենք. այս ողջ պատ­մու­թյան մեջ, թերևս, ա­մե­նաար­տա­ռո­ցը հրեա­նե­րի պահ­վածքն է: Հեր­թա­կան ան­գամ ապ­շում ես այս հնար­մատ մարդ­կա­յին ցե­ղի ազ­գա­մետ պրագ­մա­տիզ­մից: Կա­րող եք չկաս­կա­ծել. Վլա­դի­միր Պու­տի­նի՝ ըստ էու­թյան զուտ հա­կա­լե­հա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը հրեա­նե­րը ա­ռա­վե­լա­գույնս կօգ­տա­գոր­ծեն Լե­հաս­տա­նում ի­րենց եր­բեմ­նի 300-մի­լիար­դա­նոց սե­փա­կա­նու­թյան փոխ­հա­տուց­ման հա­մար: Հա­յերս ոչ մի կերպ չենք կա­րո­ղա­նում ոճ­րա­գործ թուր­քե­րին ստի­պել ճա­նա­չե­լու Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, իսկ հրեա­ներն առայ­սօր Հո­լո­քոս­տի դի­մաց փոխ­հա­տու­ցում են ստա­նում վա­ղուց ար­դեն ոչ ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յից: Հեր­թի են կանգ­նեց­նում Լե­հաս­տա­նը: Մենք շատ բան ու­նենք սո­վո­րե­լու հրեա­նե­րից: Չմո­ռա­նանք, թե ինչ սե­փա­կա­նու­թյուն ու­նեին հա­յե­րը Թուր­քիա­յում:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Հ. Գ. Մի քա­նի տա­րի ա­ռաջ Հա­յաս­տան ու Ար­ցախ կա­տա­րած այ­ցե­լու­թյան ժա­մա­նակ իս­րա­յել­ցի ռու­սա­գիր հրա­պա­րա­կա­խոս Ա­վիգ­դոր Էս­կի­նը հայ­տա­րա­րում էր, թե Իս­րա­յե­լի խոր­հր­դա­րա­նը՝ Կնե­սե­տը, բնավ էլ պար­տա­վոր չէ պաշ­տո­նա­պես ճա­նա­չելու Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Բա­վա­կան է, որ հրեա ժո­ղո­վուր­դը գի­տե այդ մա­սին և ըն­դու­նում է այն: Եվ այս միտ­քը Էս­կի­նը զար­մա­նա­լի հետևո­ղա­կա­նու­թյամբ տար­փո­ղում է նաև ռու­սաս­տա­նյան տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րում` ա­ռաջ բե­րե­լով առն­վազն տե­ղի հա­յու­թյան վր­դով­մուն­քը: Նման քա­րոզ­չու­թյան նպա­տա­կը, թերևս, մեկն է, և այդ մա­սին հա­ճախ է աս­վել՝ աշ­խար­հում միայն հրեա­ներն են են­թարկ­վել ցե­ղաս­պա­նու­թյան և այդ մեղ­սա­վոր աշ­խար­հը միայն նրանց հի­շա­տա­կի առջև պի­տի խո­նարհ­վի ու նյու­թա­պես փոխ­հա­տու­ցի: Այդ թվում` «ան­տի­սե­միտ խո­զե­րը»:
Դիտվել է՝ 77833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ