Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ԼՂ օմբուդսմենն այցելել է դիվերսիայի փորձ կատարելիս ձերբակալված Հուսեյնզադեին

ԼՂ օմբուդսմենն այցելել է դիվերսիայի փորձ կատարելիս ձերբակալված Հուսեյնզադեին
03.02.2017 | 23:38


«Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով»,- ասված է ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրությունում:

«Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։ Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել Էլնուր Հուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում` իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը»,- նշվում է հաղորդագրությունում:


Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտարարել էր, որ փետրվարի 1-ին ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, ղարաբաղյան ուժերը, ժամանակին նկատելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել հակառակորդին, այդ ընթացքում գերեվարելով 1995-ին ծնված Էլնուր Հյուսեյնզադեին: Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է դիվերսիոն փորձի և իր կորուստների վերաբերյալ տեղեկությունները, նշելով, որ հայկական ուժերի գերեվարած ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել բանակից և ներկայումս հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում:

Դիտվել է՝ 2261

Մեկնաբանություններ