Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ՀԷՑ-ի հայցը բավարարվել է՝ «Նաիրիտ»-ը սնանկ է ճանաչվել

ՀԷՑ-ի հայցը բավարարվել է՝ «Նաիրիտ»-ը սնանկ է ճանաչվել
02.12.2016 | 12:13

Նոյեմբերի 28-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀԷՑ ընկերության հայցը և «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչել։

Համաձայն վճռի՝ «Նաիրիտ»-ը չի կատարել սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու իր պարտավորությունը։ Գործարանը ՀԷՑ-ին 1 միլիարդ 235 միլիոն 3 հազար 232 դրամ էր պարտք։ ՀԷՑ-ը դատարան էր դիմել 2015-ի ապրիլին։ Կողմերը համաձայնել էին, որ վճիռը հրապարակվի իրենց բացակայությամբ։

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ