Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Վերահսկիչ պալատի հաշվետվության ուսումնասիրման արդյունքում հարուցվել է քրեական գործ

Վերահսկիչ պալատի հաշվետվության ուսումնասիրման արդյունքում հարուցվել է քրեական գործ
23.11.2016 | 14:09

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից վերահսկիչ պալատի հրապարակած ընթացիկ հաշվետվության տվյալների հիման վրա իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պայմանագրի կողմ հանդիսացող ՓԲԸ-ի, ՊՈԱԿ-ի, ինչպես նաև քաղաքացի Ա.Մ.-ի հետ 2014թ. ընթացքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում կազմված աշխատանքների հանձնման-ընդունման ակտերում մտցվել են իրականությանը ակնհայտ չհամապատասխանող տվյալներ, ինչպես նաև հաստատվել պայմանագրի պայմաններին չհամապատասխանող հաշվետվություններ, ինչի արդյունքում իրականում չկատարված և խախտումներով կատարված աշխատանքների դիմաց նշված իրավաբանական և ֆիզիկական անձանց վճարված գումարներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը:

Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ