«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի՝ թոշակի գնալուց հետո ՍԴ է գնալու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Գագիկ Հարությունյանը պատրաստ է անգամ մի քանի ամիս շուտ հեռանալ, որ Թովմասյանը հասցնի մեկուկես տարվա ընթացքում, քանի դեռ նոր Սահմանադրությունը չի գործում, դառնալ ՍԴ նախագահ:
Այժմ ՍԴ նախագահն ընտրվում է ԱԺ-ում՝ ԱԺ նախագահի ներկայացմամբ, իսկ նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ նախագահին ընտրելու են ՍԴ անդամները՝ իրենց կազմից: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ-ում կարող են աշխատել 12 տարի, որից միայն 6 տարի կարող են լինել նախագահ: Այսինքն՝ պետք է հասցնել Թովմասյանին դարձնել ՍԴ ցմահ նախագահ, քանի դեռ նոր Սահմանադրությունն ուժի մեջ չի մտել: