Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Իրավունք ունե՞ն ՀՀ քաղաքացու անձնագիրը վերցնելու

Իրավունք ունե՞ն ՀՀ քաղաքացու անձնագիրը վերցնելու
30.09.2016 | 09:06

ՀՀ շարքային քաղաքացու առօրյան, համեստ որակենք, պարբերաբար դառնում է խոչընդոտաշատ: Ասենք, նախարարություններից որևէ մեկից պարզաբանում ստանալու պահանջ ունի: Նա պետք է հեռաձայնի: Հիմնականում անօգուտ է, որովհետև անգամ պատասխանող հայտնաբերելու դեպքում մեր հայրենակիցը գերադասում է անձամբ հանդիպել պաշտոնյայի հետ, քանզի տարածության վրա պարզաբանումը նրան անորոշ է թվում:


Պետք է անձնագրով ներկայանալ կառավարական թիվ 3 շենքում տվյալ նախարարությունը սպասարկող պատուհանի աշխատակցուհուն, անցագիր ստանալ և մոտենալ ելումուտը հսկող ոստիկաններին: Նրանք կստուգեն անցագրի, անձնագրի ու ներկայացնողի տվյալները և, անձնագրի փոխարեն «Այցելու» քարտ տալով, ներս կթողնեն: Քաղաքացիները հիմնականում ենթարկվում են ոստիկանների պահանջին և, անձնագիրը թողնելով, գնում են իրենց հետաքրքրությունների հետևից: Այստեղ արդեն պարզվում է, որ ինչ-ինչ նպատակներով անհրաժեշտ է այցելուի անձնագիրը՝ ճշտելու իսկությունն ու տվյալները: Քաղաքացին պետք է վերադառնա ոստիկանների մոտ, բացատրի հարցի էությունը, նկարով ու կնիքով մեկ այլ փաստաթուղթ թողնի և անձնագիրը հետ ստանա: Պատկերացրեք նրա վիճակը, երբ, վերադառնալով մասնագետի աշխատասենյակ, պարզում է, որ վերջինս կանչվել է իր վարչության պետի մոտ, ինչ-որ հարցով խորհրդակցության, քանզի դրանց միջոցով է իրականացվում հայկական պետական համակարգի պաշտոնեական կառավարումը:


Նման մի առիթով որոշակի լրագրողական գործունեություն ծավալող ՀՀ քաղաքացուս կառավարական թիվ 3 շենք այցելության ընթացքում ոստիկաններին տվածս այն հարցին, թե անձնագիրս վերցնելով չի՞ խախտվում արդյոք ՀՀ անձնագրի մասին օրենքը, վերջիններս հիշեցրին իրենց կողմից կիրառվող ինչ-որ կանոնադրության պահանջի մասին: Թե ինչ տրամաբանությամբ է կազմվել այն, որը հակասում է «ՀՀ անձնագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջին, պարզ չէ: Օրենքի հիշյալ կետը սահմանում է. «Արգելվում է անձնագիրը վերցնելը… կամ գրավ դնելը»։

Կախման կետերում նշված են հանցակազմեր պարունակելու պարագայում անձնագիրը վերցնելու անհրաժեշտությունը, ինչը, վստահ ենք, ոչ մի կերպ չի վերաբերում պետական պահպանության ծառայության հսկողության տակ գտնվող պետական հաստատություններ ՀՀ քաղաքացիների այցելությանը:
Օրենքի նման շրջանցումը կամ խախտումը հարկ է ինչ-որ ձևով կանոնակարգել՝ խնդրին իրավական լուծում տալով:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ