«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Համաներում՝ ՀՀ անկախության 25-ամյակին

Համաներում՝ ՀՀ անկախության 25-ամյակին
09.09.2016 | 18:07

Քննարկվում է Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը, որը կտարածվի նաև հուլիսյան դեպքերի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա՝ հաղորդում է Հայաստանի հանրային խորհուրդը՝ նշելով, որ հարցը երեկ ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգում է եղել:

«Հնչել են տարբեր կարծիքներ ու տեսակետներ, որոշվել է հարցն աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել և կրկին ներկայացնել հաջորդ շաբաթվա մեջ կայանալիք ՀԽ փոքր խորհրդի նիստին»,- ասված է հաղորդագրությունում: Անկախության 25-ամյակի առիթով նիստում առաջարկ է հնչել կոչով դիմել ՀՀ երեք նախագահներին սեպտեմբերի 21-ին, միասին հանդես գալու` ի նշան ազգային համերաշխության և միասնության:


Խորհուրդն անդրադարձել է վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, քննարկել տնտեսության, ռազմարդյունաբերության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրները:

Դիտվել է՝ 2589

Մեկնաբանություններ