«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձանց բացած կրակից գնդի տարածքից դուրս գտնվող ոստիկանը հրազենային վնասվածք է ստացել

ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձանց բացած կրակից գնդի տարածքից դուրս գտնվող ոստիկանը հրազենային վնասվածք է ստացել
30.07.2016 | 11:02

«Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածք ստացած այլ անձանց մասին տեղեկությունները ճշտվում են»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ինչպես պատմում են ականատեսները, Սարի թաղում ոստիկանության ուժերը, քաղաքացիական հագուստով ենթադրաբար ոստիկանները ծեծուջարդ են իրականացրել ցուցարարների դեմ:
Կան տասնյակ վիրավորներ, որոնք ընկած էին գետնին: Շտապօգնության մեքենաները տասնյակներով վիրավորներ են տեղափոխում հիվանդանոցներ: Կան աչքերը վնասված վիրավորներ: Ոստիկանական գրոհի ժամանակ տուժել են բազմաթիվ լրագրողներ: Քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են լրագրողների վրա, վնասել տեխնիկան, ծեծի ենթարկել նրանց:


Ասուլիս է տվել Գրիգոր Լուսավորիչ ԲԿ փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը: Նրա խոսքով, հիվանդանոց է տեղափոխվել 40 վիրավոր, որոնցից 2-ի վիճակը ծանր է: Մեկ հոգու աչքը վիրահատվում է, լավագույն վիրաբույժները փորձում են փրկել նրա աչքը: Մեկ աղջիկ էլ լուրջ այրվածքներ է ստացել: Մի քանի հոգի ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել:

Դիտվել է՝ 6641

Մեկնաբանություններ