«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ամալ Քլունի. Նրանց թվում է, թե միայն հայը կարող է դատարանում Բաքվի դեմ գործել

Ամալ Քլունի. Նրանց թվում է, թե միայն հայը կարող է դատարանում Բաքվի դեմ գործել
26.04.2016 | 21:51

«Մի՞թե անպայման պետք է ազգությամբ հայ լինել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցը դատարանում պաշտպանելու համար»,- BBC-ին տված հարցազրույցում տարակուսում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը ներկայացնող Ամալ Քլունին:
«Ադրբեջանի իշխանամետ մամուլի կողմից իմ դեմ ձեռնարկված այս ողջ հարձակման իմաստը հետևյալն էր` եթե նա մի գործ է վարում Ադրբեջանի դեմ, ուրեմն հաստատ պետք է հայկական ծագում ունենա: Դա պարզապես ծիծաղելի է: Գիտեք, ես դատարաններում բազմաթիվ պետությունների շահեր եմ ներկայացրել, ասենք՝ Կամբոջայի կամ նույն Հայաստանի շահերը: Այդ ամենը, սակայն, որևէ առնչություն չունի ազգային պատկանելության հետ: Ազգությունը որևէ նշանակություն չունի»,- հայտարարում էր մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող թերևս ամենահայտնի արևմտյան փաստաբաններից մեկը՝ Ամալ Քլունին, որ Հայաստանի կառավարության տեսակետն էր ներկայացնում Դողու Փերինչեքի և Շվեյցարիայի դատական վեճի ընթացքում:
Ամալ Քլունին BBC-ի լրագրողի հետ զրույցում բացատրում էր, թե ինչու է ստանձնել ադրբեջանցի լրագրողուհու շահերի պաշտպանությունը. «Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է, սակայն այսպիսի աղաղակող քայլերի է դիմում` ազատազրկելով լրագրողին, որ նա չկարողանա ճշմարտությունն ասել: Դա ինձ ուղղակի զայրացրեց, և ես սկսեցի մտածել, թե ինչ կարող եմ անել նրան օգնելու համար»: «Արևմուտքի արձագանքը Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին համարժե՞ք է ստեղծված իրավիճակին»,- BBC-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ Ամալ Քլունին նկատում է. «Լավ է, որ դիվանագիտական ճնշումը որոշակի արդյունքների է հանգեցնում: Դուք գիտեք՝ ինչ տեղի ունեցավ վերջերս: 146 դատապարտյալներ ազատ արձակվեցին, որոնցից միայն մեկ տասնյակն էր քաղաքական բանտարկյալ: Դա եղավ մարտի 18-ին, և երկու շաբաթ չանցած՝ մենք արդեն տեսանք, թե ինչպես է նախագահ Ալիևը սեղմում ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ձեռքը: Ես ուրախ եմ, որ այդ մարդիկ ազատ արձակվեցին բանտից, ես համարում եմ, որ դա դրական քայլ էր: Իսկ Խադիջա Իսմայիլովան այսօր Ադրբեջանում մնացած թերևս ամենահայտնի քաղաքական բանտարկյալն է»: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվեց 2014 թվականի դեկտեմբերին: Անցած տարվա սեպտեմբերին արդեն Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանը նրան դատապարտեց 7,5 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչելով մեկ այլ լրագրողի` Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության հասցնելու մեջ: Դատարանը հաշվի չառավ, որ Մուստաֆաևի ինքնասպանությունը հաջողված չէր, իսկ դատավարության ընթացքում նա մի քանի անգամ հայտարարեց, թե Իսմայիլովայի դեմ ցուցմունքները տվել է քննիչների ճնշմամբ:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ