«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Օմբուդսմենի զեկույցը չի անդրադարձել հանրաքվեի օրվան

Օմբուդսմենի զեկույցը չի անդրադարձել հանրաքվեի օրվան
02.04.2016 | 11:06

Օմբուդսմենի գրասենյակը հրապարակել է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ 2015-ի զեկույցը։ Դեռ նախկին օմբուդսմեն, այս տարվա հունվարին հրաժարական տված Կարեն Անդրեասյանի օրոք արձանագրված խախտումները տեղ են գտել նոր օմբուդսմենի՝ Արման Թաթոյանի գրասենյակի հրապարակած 400- էջանոց զեկույցում։ Աղաղակող խախտումներ են արձանագրվել իրավապահ համակարգում։ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնատար անձանց իրականացրած խոշտանգումների, դաժան ու անմարդկային վերաբերմունքի ոչ բոլոր դեպքերով է կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, գրված է զեկույցում։ Անդրադարձ կա Մարտի 1-ի արյունալի դեպքերին: Զեկույցը փաստում է՝ անցած տարի 2008-ի մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ էական քայլեր չեն իրականացվել, զինծառայողների մահվան որոշ դեպքեր խախտումներով են քննվել։ Գրանցվել են դեպքեր, երբ Քննչական կոմիտեի քննիչները խոշտանգել ու բռնություն են գործադրել քաղաքացիների հանդեպ, նշում է օմբուդսմենի զեկույցը։
Օմբուդսմենի զեկույցում ամենածավալուն բաժինը ոստիկանության թույլ տված խախտումների մասին է՝ սահմանափակվել է խաղաղ հավաքների իրավունքը, հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ, ոչ իրավաչափորեն է ցրվել հավաքը։ Զեկույցն անդրադարձել է նաև նախագահական նստավայրի առջև հավաք անցկացնելու արգելքին, «Էլեկտրիկ Երևան» կոչվող բողոքի ակցիաներին, արձանագրելով, որ հունսի 23-ին բռնություն է գործադրվել հավաքի մասնակիցների և լրագրողների հանդեպ։
Օմբուդսմենի 2015 թվականի զեկույցում որևէ անդրադարձ չկա դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը արձանագրված մարդու իրավունքների խախտումներին։ Դեռ հայտնի չէ՝ կհրապարակե՞ն հանրաքվեի օրվա խախտումների մասին առանձին զեկույց, թե ոչ։

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ