ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հարուցվել է քրեական գործ՝ 4 ամսական երեխայի սպանության դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ 4 ամսական երեխայի սպանության դեպքի առթիվ
15.10.2015 | 16:32

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 4 ամսական երեխայի սպանության դեպքի առթիվ։ Նախնական քննության տվյալներով՝ Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակչուհին տարիներ առաջ՝ 2008 թվականին, քարով հարվածել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու երկրորդ կնոջ մանկահասակ՝ 4 ամսական երեխայի գլխին և սպանել։ Դեպքի առթիվ հոկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում նույն օրը կատարվել է արտաշիրիմում։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար։ 38-ամյա կինը բերման է ենթարկվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ