ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ադրբեջանին պետք է զրկել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից

Ադրբեջանին պետք է զրկել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից
02.09.2015 | 14:15

Human Right Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը, մեկնաբանելով Բաքվի դատարանում լրագրող Խադիջա Իսմայլովային 7,5 տարով ազատազրկման դատապարտելու որոշումը, հայտարարել է, որ դա վկայում է դատարանի ու պետական համակարգի թերի լինելու մասին։ HRW-ն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ չեղյալ հայտարարեն դատավճիռն ու ազատ արձակեն նրան։ HRW-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոտը կարծում է, որ վրդովեցուցիչ դատավճիռը վկայում է Ադրբեջանի իշխանությունների պատրաստ լինելը՝ ոտնահարել օրենքը քննադատներից վրեժխնդիր լինելու համար։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ու անդամ երկրները պետք է կտրուկ և միասնական արձագանքեն Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող սարսափելի իրավիճակին. «Այդ արձագանքը պետք է ներառի Բաքվի հետ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի բանակցությունների դադարեցում։ Ադրբեջանը պետք է զրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից։ ԵՄ-ը պետք է մարտահրավեր նետի Բաքվին՝ ի ցույց դնելով, որ նրա վրդովեցուցիչ պահվածքը չի մնա անպատիժ»։

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ