ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Սա իրավական, ոչ թե քաղաքական հարց է»

«Սա իրավական, ոչ թե քաղաքական հարց է»
24.03.2015 | 00:50

Թեև «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» Զարուհի Փոստանջյանի նախագիծը խորհրդարանական ընդդիմադիր գործընկերները համարեցին թերի ու իրավականորեն ոչ լիարժեք, այդուհանդերձ, արժանացրին դրական վերաբերմունքի: Իշխող մեծամասնությունը նախընտրեց չեզոք լինել ու չքվեարկեց: Գյումրու ողբերգական դեպքերից հետո բոլորին է հուզում այն հարցը, ի վերջո, Պերմյակովին «կփոխանցե՞ն» հայկական կողմին, թե՞ ոչ: ՀՀԿ-ն իր դիրքորոշմամբ, փաստորեն, հանրությանն անհասկանալի կեցվածք ցուցաբերեց, ինչո՞ւ՝ հարցրի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ: «Այդպիսի հայտարարություն ընդունելով, ԱԺ-ն իր լիազորությունները չարաշահելու էր: Խորհրդարանը դատաիրավական համակարգի գործառույթներին խառնվելու իրավունք չունի»,- ասաց պատգամավորը: Այն դիտարկմանն էլ, թե, որպես քաղաքական բարձրագույն մարմին, ԱԺ-ն չպիտի՞ դիրքորոշում ունենա այս հարցում, Վահրամ Մկրտչյանը նշեց, թե այս պահի դիրքորոշումն այն է, որ քննությունը չավարտած՝ գնահատականներից զերծ պետք է լինել: «Մեր երկրի պատկան մարմինները պատշաճ մակարդակով պաշտպանում են ՀՀ-ի և տուժող ընտանիքի շահերը, այնպես չէ, որ միայն Զարուհի Փոստանջյանը կամ ընդդիմությունն են մտահոգված այդ հարցով: Մտածել, թե ՀՀԿ-ն խուսափեց նախագիծն անցկացնելուց, մանկամտություն է: Սա իրավական, ոչ թե քաղաքական հարց է»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ