ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Սահմանադրական հանրաքվե՝ նաև Ղարաբաղո՞ւմ

Սահմանադրական հանրաքվե՝ նաև Ղարաբաղո՞ւմ
12.03.2015 | 14:31

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն իր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության՝ շաբաթ օրը տեղի ունեցած համագումարում խոսել է Արցախում սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին: «Հանրապետության կառավարման համակարգը կայացման այնպիսի մի հանգրվանում է, որ պետք է արժևորենք նախընթաց ձեռքբերումները՝ միաժամանակ վերանայելով կառավարման գործող սկզբունքները, եթե, իրոք, կամենում ենք խորքային մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը: Իսկ այդ սկզբունքների փոփոխությունը, իմ համոզմամբ, հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով»,- հայտարարել է ԼՂՀ վարչապետը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ե՞րբ է նախատեսվում հանրաքվեն հարցին պատասխանել է. «Արցախում կան ուժեր, որ ավելի արդյունավետ են տեսնում խորհրդարանական համակարգը, բայց դեռևս կոնկրետ ոչինչ չկա, հանձնախումբ չկա ձևավորված, ինչպես ՀՀ-ում, ու դեռևս վաղ է այդ մասին խոսելը: Դժվար է ասել, թե քննարկումները երբ կսկսվեն, առնվազն պետք է լինի նոր ԱԺ, ինչպիսի դասավորվածություն կլինի, լինելո՞ւ է նպատակահարմար, թե ոչ, ժամանակը ցույց կտա»:

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ