ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Գյումրու ավագանին ուղերձով դիմել է Գևորգ Կոստանյանին

Գյումրու ավագանին ուղերձով դիմել է Գևորգ Կոստանյանին
20.01.2015 | 14:11

Գյումրի քաղաքի ավագանին հունվարի 19-ին գումարել է արտահերթ նիստ՝ կապված հունվարի 12-ի և դրան հաջորդած օրերի իրադարձությունների հետ: Նիստը սկսել է մեկ րոպե լռությամբ: Ավագանու քննարկմանը ներկայացված էր օրակարգային մեկ հիմնական և ևս մեկ լրացուցիչ հարց: Օրակարգային առաջին հարցը, որը միաձայն ընդունվեց ավագանու անդամների կողմից, Գյումրու բնակչությանն ուղղված ուղերձն էր, որում ասված է.
«Հարգելի համաքաղաքացիներ, 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է համայն հայությանը: Գյումրի համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ նողկալի արարքը, հորդորում է Գյումրու բնակիչներին՝ ցուցաբերել համբերություն և զսպվածություն: Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինները վստահեցնում են, որ կրկին պահանջատեր և հետևողական են, որպեսզի կատարված զարհուրելի հանցագործության մեղավորները ստանան արժանի պատիժ:
Այդ կապակացությամբ ՏԻՄ-երը` համագործակցելով պետական և իրավապահ կառույցների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ, ձեռնարկում են բոլոր միջոցները բնակչության անվտանգության ապահովման, հնարավոր սադրանքներից խուսափելու և ժողովրդի արդարացի պահանջների կատարումը համապատասխան մարմինների կողմից բավարարելու ուղղությամբ:
Քաղաքապետարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Ստեղծվել է աշխատանքային խումբ, գործում է թեժ գիծ: Հերթապահություն է սահմանվել նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպություններում: Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, հասարակական կարգի ցանկացած խախտումներ, կասկած հարուցող որևէ արարք նկատելիս անհապաղ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարին»:
Միաձայն ընդունվեց նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված ուղերձը, որում ասված է.
«Հարգելի պարոն դատախազ, 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է ողջ Գյումրին և համայն հայությանը:
Ողբերգությունն առաջացրել է համայնքի բնակիչների արդարացի վրդովմունքը:
Ազգաբնակչության մեջ տիրող լարվածությունը չի թուլանում, որը հղի է լուրջ հետևանքներով, ինչի ականատեսը եղանք վերջին օրերին: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր: Այդ կապակցությամբ ակնկալում ենք ձեր միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա ՀՀ-ում:
Հուսով ենք` արդարադատությունը կհաղթանակի և մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ողջ խստությամբ»,- ասված է ուղերձում:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ