Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ֆրանսիայում վերսկսել են Կարիկ Պասմաճյանի՝ Մոսկվայում անհետացման հետաքննությունը

Ֆրանսիայում վերսկսել են Կարիկ Պասմաճյանի՝ Մոսկվայում անհետացման հետաքննությունը
03.10.2014 | 12:27

Փարիզի իրավապահները վերսկսել են 1989-ին Մոսկվայում անհետացած ֆրանսահայ կոլեկցիոներ Կարիկ Պասմաճյանի գործի հետաքննությունը: Վերջերս Մոսկվա են ժամանել ֆրանսիացի քննիչներ: Այս մասին «Известия»-ին հաղորդել է փաստաբան Կարեն Ներսիսյանը, ով Պասմաճյանի քրոջ հանձնարարությամբ կատարել է սեփական հետաքննությունը: Ֆրանսիացի իրավապահները Ներսիսյանին խնդրել են իրենց փոխանցել հետաքննության նյութերը: Նշվում է, որ հետաքննության վերսկսումը կարող է կապված լինել վերջերս ձերբակալված և բազմիցս դատված բռնցքամարտիկ Ալեքսանդր Պոդլեսնիի հետ. վերջինս, հնարավոր է, եղել է այն մեքենայի ղեկին, որը նստել է Պասմաճյանը՝ անհետանալուց առաջ: Պոդլեսնին վերջին ժամանակներս ենթարկվել է 16 տարվա ազատազրկման Կանադայում՝ Տորոնտոյում, ռուս ոսկերչին թալանելու գործով:
Կարիկ Պասմաճյանն անհետացել է 1989-ին՝ Մոսկվա հերթական այցելության ժամանակ, որտեղ նա ծրագրել է բանակցություններ վարել նկարներ ձեռքբերելու համար: Ըստ թերթի փոխանցման՝ ժամանման հաջորդ օրր Կարիկ Պասմաճյանը հանդիպել է իր հայրենակիցների հետ: Հանդիպման ժամանակ նրան զանգահարել են, նա դուրս է եկել հյուրանոցից, նստել «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա, որից հետո նրան ոչ ոք չի տեսել: Փարիզյան քննիչների վարկածով՝ մեքենայի ղեկին եղել է Պոդլեսնին, որը ծրագրել էր թալանել կոլեկցիոներին: Փաստաբան Ներսիսյանը կարծում է, որ Պասմաճյանին կարող էր սպանել իր բիզնես-գործընկերներից մեկը. Պասմաճյանն այդ ժամանակ զբաղվում էր համակարգիչների վաճառքով, որը մեծ շահույթ էր բերում:
Մոսկվա այցելության ժամանակ ՊասմաՃյանը նաև ծրագրել էր քննարկել Էրմիտաժից և Տրետյակովյան պատկերասրահից իր հավաքածուի վերադարձը Ֆրանսիա, որը նա համաձայնել էր բերել ցուցահանդեսի համար ԽՍՀՄ մշակույթի նախարարության խնդրանքով: 300 մլն դոլար արժողությամբ հավաքածուն մինչ այժմ գտնվում է Էրմիտաժում, քանի որ տիրոջ ճակատագիրն անհայտ է:

Դիտվել է՝ 1829

Մեկնաբանություններ

ղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am