Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Առևտրականների բողոքն առաջացրած օրենքի նախագիծը, ի խախտումն նախագահի հրամանագրի, նախապես չի ուղարկվել օմբուդսմենին

Առևտրականների բողոքն առաջացրած օրենքի նախագիծը, ի խախտումն նախագահի հրամանագրի, նախապես չի ուղարկվել օմբուդսմենին
28.09.2014 | 13:05

Ըստ ombuds.am կայքի՝ Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը երեկ օմբուդսմենի գրասենյակում ընդունել է մի խումբ առևտրականների: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխության վերաբերյալ, ինչի մասին դիմում-բողոք էին ներկայացրել պաշտպանին:

Չնայած փոփոխության արդյունքում հարկի նվազեցմանը` առևտրականները բողոքում են, որ գույքի փաստաթղթավորման պահանջը իրատեսական չէ այսօրվա շուկայի պայմաններում, քանի որ կարող է հանգեցնել կամ ապրանքների գնաճի, կամ բազմաթիվ փոքր ձեռնարկատերերի սնանկացման: Միաժամանակ տարբեր ոլորտների առևտրականները հայտնում են, որ հարկի կիրառումը միատեսակ չի ազդի տարբեր ապրանքների շուկաների աշխատողների վրա` հաշվի առնելով յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունները, օրինակ` ոսկերչություն, հագուստ, շինանյութ, կենցաղային իրեր և այլն: ՈՒստի, անհրաժեշտ է մշակել բոլորի համար փոխզիջումային հարկման տարբերակ:
Պաշտպանի տեղակալը հայտնել է, որ խնդիրն օմբուդսմենի ուշադրության կենտրոնում է, և ստիպված ենք միայն հիմա զբաղվել այս հարցով, քանի որ նախագիծը նախապես չի ներկայացվել պաշտպանին կարծիքի` ի խախտումն նախագահի 2007 թ. թիվ 174-Ն հրամանագրի, համաձայն որի` «Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի»:
Տաթևիկ Խաչատրյանն առևտրականներին հայտնել է. «Այժմ պաշտպանի հանձնարարությամբ հրատապ քայլեր են ձեռնարկվում բոլոր կողմերի փոխըմբռնման միջոցով խնդրին լուծումներ գտնելու նպատակով: Այս ուղղությամբ կշարունակենք աշխատանքը ձեզ հետ, իսկ առաջիկա օրերին կներկայացնենք մեր դիրքորոշումը և առաջարկները»:

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ