Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ընտրական ցիկլը կսկսվի 2016-ի գարնանը

Ընտրական ցիկլը կսկսվի 2016-ի գարնանը
27.09.2014 | 16:49

«Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը ասել է, որ սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կլինի 2016-ի գարնանը: «Մասնագիտական հանձնաժողովն իր ժամկետների մեջ կավարտի աշխատանքը, և եթե ամեն ինչ օրինաչափ շարժվի, հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016 թվականի գարնանը»,-ասել է Գևորգ Դանիելյանը:

Դիտվել է՝ 1568

Մեկնաբանություններ