Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Նախկին մարզպետին դատարանում կտեսնենք օգոստոսի վերջի՞ն

Նախկին մարզպետին դատարանում կտեսնենք օգոստոսի վերջի՞ն
25.07.2014 | 14:54

Անցյալ տարի, հունիսի 2-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի գործով դատավարությունը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի օգոստոսի վերջին տասնօրյակում: Դատական նիստը երկու անգամ հետաձգվել է սպանվածի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի վատառողջության պատճառով. նա այս ընթացքում ենթարկվել էր վիրահատության և չէր կարողացել մասնակցել դատական նիստերին:

«Հուսով եմ, որ մինչև դատական նիստը սկսվելը իմ պաշտպանյալի առողջական վիճակը կլինի նորմալ, և նա կկարողանա մասնակցել դատաքննությանը»,- irates.am-ին տեղեկացրեց Բուդաղյանների շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ