Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Դատապարտում եք մի ամբողջ ժողովրդի»

«Դատապարտում եք մի ամբողջ ժողովրդի»
18.07.2014 | 15:27

Շանթ Հարությունյանի և իր համախոհների այսօրվա դատական նիստին ելույթներ ունեցան և իշխանությունների իրականացրած քաղաքականության նկատմամբ իրենց դժգոհությունն արտահայտեցին ամբաստանյալներ Վարդան Վարդանյանը, Ավետիս Ավետիսյանը, Միսակ Առաքելյանը և Արմեն Հովհաննիսյանը: Նրանց հեղափոխական բնույթի ելույթներն ուղեկցվում էին դահլիճում ներկա գտնվողների բուռն ծափահարություններով:

Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ իշխանությունը ոտնահարում է ժողովրդի արժանապատվությունը, և այսօր ամբաստանյալի աթոռին նստած է ոչ թե տասնչորս հոգի, այլ դատապարտված է մի ողջ ժողովուրդ: Նա իրենց նկատմամբ հետապնդումը որակեց որպես փոքրոգի, սրբապիղծ կառավարության իրականացրած քայլ:
Այստեղ միջամտեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը և հորդորեց, որ թույլ չտան վիրավորական արտահայտություններ:
Փաստաբան Արա Զաքարյանն էլ հիշեցրեց, որ ամբաստանյալների ելույթները խոսքի ազատության սահմաններում են, և նրանք ոչ մի օրենք չեն խախտում:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 23-ին, ժամը 12.00-ին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ