Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Նոր եք սկսել ձեր կյանքը, ապրեք արժանապատիվ»

«Նոր եք սկսել ձեր կյանքը, ապրեք արժանապատիվ»
25.06.2014 | 13:49

Այս խոսքերով դիմեց Շանթ Հարությունյանն իր ընկերներին այսօր վերսկսված դատական նիստի ընթացքում՝ նախքան իր հայտարարությունը:

Իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանի, Արթուր Մարգարյանի, Ալեք Պողոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Միսակ Առաքելյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Սևակ Մնացականյանի, Շահեն Հարությունյանի, Տիգրան Պետրոսյանի, Վահե Մկրտչյանի, Վարդան Վարդանյանի դատավարությունը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ («Խուլիգանություն») հոդվածով:
Դատարանի դահլիճի՝ փոքր լինելու պատճառով կրկին խնդիրներ էին առաջացել, քանի որ, Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների հարազատներից և լրագրողներից զատ, դատական նիստին շատերն էին ցանկանում մասնակցել:
Երբ դատական նիստը սկսվեց, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները կարող են ինքնաբացարկ հայտնել:
Շանթ Հարությունյանն առաջարկեց, որ դատավորը մնա նույնը: Այնուհետև նա հանդես եկավ հայտարարությամբ, որը հիշեցնում էր պատմական էքսկուրս ռուս-թուրքական հարաբերություններից, 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրից սկսած մինչև մեր օրերը: Հետո Շանթը նշեց, որ, սկսած 2009 թվականից ՌԴ հատուկ ծառայությունները ՀՀ-ում իրենց գործակալներ Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև՝ մի շարք այլ բիզնեսմենների միջոցով (որոնց անունները չնշեց) նպատակ են դրել իր և իր ընտանիքին ոչնչացնել նախ բարոյապես, ապա՝ ֆիզիկապես: Այս համատեքստում նա հիշեց, որ ՌԴ-ն է հրահրում, որպեսզի ՀՀ քաղաքացիները հայհոյեն թուրքերին ու Թուրքիան: Իսկ ռուս-թուրքական-ադրբեջանական գործակալական ցանցի գործունեությունը նա համարում է՝ ուղղված ընդդեմ ՀՀ -ի ինքնիշխանության:
Դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ Շանթ Հարությունյանն ասաց, որ ինքը անձնական ոչինչ չունի նրա դեմ, նույնիսկ հարգում է: Իսկ տեղի ունեցող դատավարությունը նա կապում է գործող համակարգի հետ:
«Դուք բոլորդ Ռուսաստանի Դաշնության կամակատարն եք և որոշումներ եք կայացնում՝ հանուն ՌԴ-ի»,- այսպես դիմեց դատարանին Շանթ Հարությունյանը: Նրա այս խոսքերն ուղեկցվեցին ծափողջյուններով:
Շանթ Հարությունյանի ընկերներից Ալեք Պողոսյանն էլ առաջարկեց, որ դատաքննությունն անցկացնեն ՌԴ-ից գործուղված դատավորները: Նրա առաջարկին միացան նաև իրենց համախոհները: Դատավորն անցավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու միջնորդությունը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ