Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ըստ ամենայնի՝ կբողոքարկեն

Ըստ ամենայնի՝ կբողոքարկեն
24.10.2013 | 18:12

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը թեև համաներմամբ ազատ արձակվեց, սակայն ակնհայտ է, որ նա հանցանք չէր գործել, և ինքն էլ դժվարությամբ համաձայնեց համաներման տարբերակին: Այդ մասին նա հայտարարեց նաև իր մի քանի հարցազրույցներում: Տիգրանն անազատության մեջ անցկացրած իր երկուսուկես տարին կորած չի համարում, քանի որ, ինչպես շատ քաղբանտարկյալներ, այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ բանտային կյանքին ու այնտեղի բարքերին: Սակայն մինչ բանտային կյանքում իրեն հանդիպած երևույթների մասին բարձրաձայնելը և դրանց դեմ պայքարելը, Տիգրան Առաքելյանը պետք է պայքարի այն ապօրինի վճիռների դեմ, որոնց պատճառով նա հայտնվեց անազատության մեջ:

Չէ՞ որ, հակառակ դեպքում, ստացվում է, որ իրեն համաներել կամ ներել են չգործած հանցանքի համար, իր քաղաքական հայացքների համար:

Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բողոքարկելու են բոլոր ապօրինի վճիռները: Այլ մանրամասներ նա չհայտնեց՝ նշելով միայն, որ իր պաշտպանյալի հետ ազատության մեջ հայտնվելուց հետո դեռ չի հասցրել քննարկել բողոքարկման հետ կապված հարցերը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ