Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Նոր կետ պետական պաշտոնյաների վարքականոններում

Նոր կետ պետական պաշտոնյաների վարքականոններում
27.09.2013 | 11:11

Սեպտեմբերի 27-ին Աժ խմբակցությունները կքննարկեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածությունը: Սեպտեմբերի 13-ից, ժամկետը լրանալու պատճառով, 9 տարի պաշտոնավարած Աղվան Հովսեփյանը հեռացավ համակարգից` համբուրելով դուռը, որ ավելի տպավորիչ քայլ էր, քան նրա պաշտոնավարության մասին հիշողություններն են: Պետական ծառայողների վարքականոններում ավելացել է նոր կետ` համբուրել նախկին պաշտոնատեղիի դուռը` արագ նոր պաշտոնի գնալու համար, թեպետ առայժմ փաստական ապացույցների զինանոցում միայն Աղվան Հովսեփյանի դեպքն է: Ոչ հավաստի տեղեկություններով հրաժարական տված Հովիկ Աբրահամյանը հեռանալուց առաջ համբուրել էր ոչ թե իր աշխատասենյակի դուռը, այլ` աթոռը, և մի քանի ամսից վերադարձավ: Իսկ նոր գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկվում է քննարկել զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Սեպտեմբերի 30-ին սկսվող քառօրյայում Ազգային ժողովը կքննարկի և, անտարակույս, կհաստատի Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Նա կպաշտոնավարի առաջիկա 6 տարիներին:

Դիտվել է՝ 2984

Մեկնաբանություններ