Բաղրամյան պողոտան շարունակում է ապրել իր ուրույն կյանքով, գիշերն անցել է խաղաղ, երգել են, զրուցել են, քնել: Հիմնականը՝ մեծ ու փոքր խմբերով քննարկել են Սերժ Սարգսյանի առաջարկին հաջորդող իրենց անելիքները:
Ոստիկանությունը հայտարարում է, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանական նոր ուժերի, կարմիր բերետավորների կենտրոնացմամբ ոստիկանությունը «իրականացնում է իր գործառույթը»:
«Ո՜չ թալանին», այսպես է կոչվում Հայաստանում ամենաերիտասարդ քաղաքացիական շարժումը, որն արդեն մի քանի օր է Բաղրամյան պողոտայում նստացույց է անում՝ ի նշան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի՝ գրում է Der Standard ավստրիական պարբերականը՝ անդրադառնալով Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծայր առած բողոքի ակցիային։
Շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտան «երիտասարդացել» է ու լցվել պայքարի թարմ շնչով: Սա Հայաստանի քաղաքական-հասարակական լճացած մթնոլորտում հույսի շող է, և եթե երիտասարդներն իսկապես կարողանան իրենց պահանջն ի կատար ածել, Հայաստանն «առողջանալու» նշաններ ցույց կտա:
Ըստ զեկույցի, 2014 թվականին ամենամեծ սպառնալիքն աշխարհի համար եղել են «Իսլամական պետություն» խմբավորումն ու աշխարհի տարբեր հատվածներում դրա ճյուղավորումները։
The Washington Post-ը գրում է, որ «մոտ 5000 ցուցարարներ երկուշաբթի քայլել են դեպի նախագահական նստավայր, սակայն կանգնեցվել են ոստիկանական ջոկատների ու նրանց օժանդակության եկած ջրցան մեքենաների կողմից։
Իրանը և Հնդկաստանը այս պահին ձևավորված տարածաշրջանային կոնֆիգուրացիայի պայմաններում Հայաստանի թերևս միակ իրական և բնական դաշնակիցներն են, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է լուռ, լուրջ ու նպատակաուղղված աշխատանք։