Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«ԱԱԾ»-ին հավանաբար հրահանգ տրվեց՝ տպավորություն ստեղծել, որ կոկաինը Նիկոլի, նրա շրջապատի կամ Նիկոլի իշխանության հետ կապ չունի, բայց… -2 (հակառակ տպավորությունն առաջացավ ու կասկածներն ավելի խորացան)

«ԱԱԾ»-ին հավանաբար հրահանգ տրվեց՝ տպավորություն ստեղծել, որ կոկաինը Նիկոլի, նրա շրջապատի կամ Նիկոլի իշխանության հետ կապ չունի, բայց… -2  (հակառակ տպավորությունն առաջացավ ու կասկածներն ավելի խորացան)
19.05.2023 | 22:04

(սկիզբը` այստեղ )

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի իշխանությունից ոմանք, անուղղակի թե ուղղակի կերպով, հենց իրե՛նք են թմրամիջոցների օգտագործման, տարածման, հետևաբար թմրաբիզնեսի հովանավոր: Փաստերն են այդ մասին վկայում: Հը՞, ասելիք չունե՞ս Պաբլո ՆԻԿՈ Նարկոբար…

Եթե Իտալիայում չբացահայտվեր, չառգրավվեր 78 տոննա բանանի հետ Էկվադորից Հայաստան ուղարկված 2 734 կգ, ավելի քան 800 մլն եվրո արժողության կոկաինը, և այդ մասին մայիսի 16-ին չհայտնվեր աշխարհին, ապա Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածը երեկ՝ մայիսի 17-ին, կհայտնե՞ր արդյոք, թե դեռ անցյալ շաբաթվա ընթացքում կամ դրանից ավելի վաղ (քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 13-ին) Հայաստան է «ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում…»:

Կհայտնե՞ր, թե ձեն- ծպտուն չէր հանի, կլռեր, տեղյակ լինելով հանդերձ կոկաինի ներմուծմանը, աչք կփակեր Հայաստան այդ ահավոր զանգվածի թմրամիջոցի ներկրման, Էկվադորից միրգը (ամենայն հավանականությամբ, դարձյալ բանան) պատվիրած ընկերության պահեստում կամ մեկ այլ տեղ կոկաինի հանգրվանման, հետագա շարժի, առաքման, տարածման, իրացման և գումարները մեջ-մեջ անելու նկատմամբ… Դժվար էլ թե հայտներ, հայտնողն ավելի շուտ հայտնած կլիներ արդեն, մայիսի 13-ից մինչև մայիսի 17 արդեն 4 օր էր անցել:

Եվ վերոնշյալը թեև բացարձակապես անընդունելի, դատապարտելի, բայց ինչ- որ առումով հասկանալի է. չէ՞ որ խոսքն ինչ-որ մի սովորական կամ սովորական տեր ունեցող ընկերության մասին չէ: Դրա տերը կամ տերերը, գրեթե կասկած չկա, որ Նիկոլի իշխանական վերնախավի հետ շա՜տ սերտ կապեր ունեցողներն են, եթե ոչ այդ հենց նույն իշխանության կարկառուն ներկայացուցիչներ: Հը՞, տիկնայք ու պարոնայք, այդպես չէ՞… Կհամարձակվե՞ք ասել՝ ոչ, կկարողանա՞ք ոչ մերկապարանոց կերպով հերքել սա, այսինքն՝ ձեր հերքումը հիմնավորել:

Ավելին. Ինչու: «ԱԱԾ» կոչվածը հիմա, երբ, դատելով ամենից, ստիպված էր բացահայտել կատարվածը, ինչպես նաև գլխավոր դատախազությունը, չեն հայտնել ու չեն հայտնում, թե Հայաստանում գործող ու մրգերի ներմուծմամբ զբաղվող ո՛ր ընկերության կողմից է Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրվել այն միրգը, որի հետ մեր երկիր է ներմուծվել վերոնշյալ կոկաինը: Չեն համարձակվում հայտնել, որովհետև, ինչպես վերը նշեցինք, այդ ընկերության տերը, դատելով ամենից, Նիկոլի իշխանական վերնախավի հետ սերտ կապեր ունեցող, եթե ոչ հենց այդ վերնախավից ինչ- որ մեկն է:

Եթե վերոնշյալ ընկերության տերը Հայաստանի երկրորդ կամ երրորդ նախագահների շրջապատից կամ նույնիսկ մտերիմներից լիներ, ապա մեր երկրում քանի՞ տխմար կա, որը կհավատա, թե «ԱԱԾ» կոչվածը նույն կերպ կվարվեր: Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե հիմա ինչ «մասկի շոու» կկազմակերպեին, ինչպես դիմակավորված, ինքնաձիգներով զինված հատուկջոկատայիններն ասֆալտին փռելով, կձերբակալեին ընկերության տիրոջը, տնօրենին և ոչ միայն…

Հայաստանի համար նախատեսված և Իտալիայում բացահայտված, առգրավված մոտ 3 տոննա կոկաինի առնչությամբ Ֆեյսբուքի օգտատերերից Գոհար Բադալյանն իր էջում գրել է.

«3 տոննա կոկային են հայտնաբերել իտալական իրավապահները Էկվադորից Հայաստան ուղարկված բանանի խմբաքանակի մեջ` ընդհանուր 800 միլիոն եվրո արժողությամբ։

ՈՒ սա գալիս էր Հայաստան:

Բայց հարց է առաջանում ո՞վ կարող էր էդքան կոկաինը բերել մեր փոքր երկիր, կամ ո՞վ է կրիշավատ անում էդ բիզնեսը…

Կհիշեք, որ ժամանակին Ալեն Սիմոնյանն անընդհատ թմրանյութերի օրինականացման մասին էր խոսում, ուզում էր օրեսնդրական նախաձեռնությամբ հանդես գար…

Երևի էս օրվա համար էին պատրաստվում»:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստան բանանի խոշոր խմբաքանակների ներկրմամբ զբաղվում է չորս ընկերություն, որոնցից առնվազն երկուսի տերերը՝ հայտնի օլիգարխներ, մտերիմ ու սերտ հարաբերություններ ունեն Նիկոլի և նրա իշխանական վերնախավի հետ: Ընդգծում ենք՝ չհամարձակվեք տվյալ ընկերության տիրոջը, ինչպես ասում են, ջրից չոր դուրս հանել, քրեական հետապնդման ենթարկել սոսկ ընկերության տնօրենին կամ նույնիսկ նրա տեղակալին. Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ նման խոշոր խմբաքանակների թմրամիջոցի ներմուծումը կարող էր լինել առանց ընկերության տիրոջ գիտության:

«Իտալիայի մաքսավորների կողմից բացահայտված Հայաստան առաքվող 2,7 տոննա կոկային, շուրջ 900 մլն դոլար արժեքով,- Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Հայաստանի վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը:- Մի կողմ թողնենք, որ այսպիսի գումարներ տնօրինում են եզակի սուբյեկտներ, որ այսպիսի մեծ շրջանառությունը ենթադրում է խիստ կազմակերպված և կայուն գործող մեծաքանակ հանցավոր խմբավորման գոյության մասին և այլն։ Մեղմ ասած՝ մտահոգողը այս ամենի անխուսափելի, անդառնալի հետևանքն է, թիրախավորված է մի ողջ սերունդ, ձեր երեխաները, թոռները։ Դուք կարող եք մոլորված, մակերեսային մտածող, ազգային արժեհամակարգ չունեցող, Մեծն Կոմիտասի մասին «խորիմաստ» մտքեր արտաբերած ցանկացածին դարձի բերել, բայց թմրամոլության զոհերի ահռելի բանակին՝ դժվար թե։ Գուցե դեռ ուշ չէ՞ կանխել այս չարիքը, բոլոր դեպքերում չափազանց զգույշ եղեք, այս աղետը մտել է անգամ բազմիցս թմրամոլներ հայտնաբերած, իրենց անխոցելի պատկերացնող իրավապահ համակարգի փորձառու աշխատակիցների տները և կործանել հենց նրանց զավակներին ….»:

Եթե Հայաստանի «ԱԱԾ» կոչվածին ու գլխավոր դատախազությանը թվում է, թե սույն հոդվածը և այս թեմայով մեր նախորդ հրապարակումը չտեսնելու տալը. լռելը, բարձրացված հարցերին չպատասխանելն իրենց համար փրկություն է լինելու, չարաչար սխալվում են:

Կրկնում ենք՝ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի իշխանությունից ոմանք, անուղղակի թե ուղղակի կերպով, հենց իրե՛նք են թմրամիջոցների օգտագործման, տարածման, հետևաբար թմրաբիզնեսի հովանավոր: Այդ մասին են վկայում փաստերը, որոնց կանդրադառնանք հաջորդիվ:

Տեսանյութեր՝

https://www.youtube.com/watch?v=P_S–iFAYDKo&t=2s

https://www.youtube.com/watch?v=sTc7BWoHRr0

https://www.youtube.com/watch?v=Fv7AE4tvnCw

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/227891/18/23/00/?fbclid=IwAR3uAkVe6jfVJLaIJqIsk0D7_ACYsfDvkP_cXJW4EdTmsORyUVR_n2VrO4I

Դիտվել է՝ 9213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ