Գյուղնախարարության մամլո ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ , որը եռակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ:
Նախորդ տարվա նույն օրը Հայաստանից արտահանվել էր 8303 տոննա պտուղ-բանջարեղեն: Միայն ծիրանի արտահանումն օրվա օպերատիվ տվյալով ՝ 12,243 տոննա է, ինչը գրեթե կրկնապատկվել է. նախորդ տարեշրջանի նույն օրվա տվյալը 6,170 տոննա էր:
Տեղերից ամեն ժամ ստացվող և վերլուծության ենթարկվող տեղեկատվությամբ՝ մթերվել է շուրջ 4502 տոննա պտուղ և 338 տոննա բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն էր՝ 2282 տոննա պտուղ և 309 տոննա բանջարեղեն:
Ծիրանի մթերման ծավալները զգալի աճել են. բավական է նշել, որ 2012-ի հուլիսի 3-ի տվյալով մթերվել էր 1944 տոննա ծիրան, իսկ հաշվետու պահի դրությամբ՝ շուրջ 3956 տոննա:
Արդյունքներն, իրոք, տպավորիչ են, ինչը հնարավոր եղավ ապահովել վերջին մեկ-երկու տարվա հետևողական աշխատանքով՝ վերամշակման արդիական արդյունաբերության և իրացման կայուն համակարգերի ներդրմամբ, գյուղատնտեսական գործունեությունը հետևողականորեն ավելի արդյունավետ դարձնելու ռազմավարական ծրագրերով: