ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Միակ լույսն ու լավ լուրը տիկին Գայանեի հայտարարությունն էր

Միակ լույսն ու լավ լուրը տիկին Գայանեի հայտարարությունն էր
21.05.2023 | 21:24

Պետություն, որտեղ սեփական երեխային Դեբեդ գետը գցողն ու զոհված զինվորի մայրը նույն խցում կարող են լինել:

Պետություն, որտեղ 28 տարեկան, բանակում չծառայած տղան որոշում է զոհված զինվորի մոր ճակատագիրը:

Հասարակություն, որտեղ զինվորի պանիխիդային ավելի շատ մարդ է մասնակցում, քան նույն զինվորի մոր կալանքի դատին:

Հասարակություն, որտեղ Նիկոլի ծծերի ու Աննայի ջինսի նկարն ավելի շատ են լայքում, քան զինվորի ծնողի դատի մասին տեղեկատվությունը:

Երբ չեկողներն ասում են, որ գնաս ի՞նչ ես փոխելու (հետաքրքիր է սրանք, օրինակ, որ պանիպիդա են գնում, ի՞նչ են փոխում):

Քաղբանտարկյալի շղարշով փիառված, անուն հանած ոչինչները ազատվելուց հետո զինվորի մոր դատին չեն հասցնում գան:

Երբ հասարակության վերաբերմունքից շվարած, զոհված զինվորի մայրը թևիցդ բռնում ասում է` տղա՛ ջան, կարո՞ղ է մենք ենք աննորմալ:

Երբ նիկոլի հրաժարականը պահանջող ոչ մի կուսակցություն հրապարակային չդատապարտեց ամենաշինծու դատական գործը:

Երբ երեխան դեռ չծնված, ծնողները այլ երկրի քաղաքացիության հարցերն են լուծում ու հպարտորեն բարձրաձայնում, ուզում ես ասես որ թուլեդ ծնվի կգաս տատուպապուդ քարերն էլ ռադ կանես էս երկրից, իմանամ իմ ու իմ նմանների նախնիների գերեզմանն եմ պահում:

Երբ զոհված զինվորի մոր մասին վատ բան գրողները ֆեյք չեն, իրական են, էնքան իրական կա, որ ֆեյքի վրա փող ծախսելու կարիք չկա:

Էս ամենի միակ լույսն ու լավ լուրը տիկին Գայանեի հայտարարությունն էր:

ՈՒ էս ամենից հետո, երբ հարցնում են` էդ կնոջն անձամբ ճանաչու՞մ ես, ուղղակի ուզում ես չգժվել:

Նշան ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանակրը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2776

Մեկնաբանություններ