Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Թքած ունեն Արդարադատության միջազգային դատարանի պահանջների վրա

Թքած ունեն Արդարադատության միջազգային դատարանի պահանջների վրա
08.03.2023 | 10:16

Հաճախ եմ լսում, կարդում դժգոհություններ, թե թուրքերը սահմաններ են խախտում, արգելված զենք ու զինամիջոցներ են կիրառում, բարձունքներ են գրավում, ջրային ռեսուրսներ յուրացնում, հարձակումներ ու դիվերսիաներ կազմակերպում, իսկ միջազգային հանրությունը, կառույցներն ու խոշոր պետությունները ոչինչ չեն ձեռնարկում:


Նախ՝ Ալիևը թքած ունի դրանց բոլորի, դրանց «հավայի» դատապարտումների, մտահոգությունների, ըմբռնումների և մեզ կերակրելու համար նախատեսված կտերի, նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի պահանջների վրա:
Դուք չեք զգացե՞լ՝ Ալիևի, թուրքերի ոտներին չի, որովհետև նրանց ոչ մեկը ոչինչ չի ասի, քանի դեռ հենց այդ հավաքական Արևմտքին դա կոնկրետ պետք չի և չի բխում նրանց իրական շահերից:
Նրանք թքած ունեն նաև Ուկրաինայի վրա էլ, Թայվանի և մյուսների վրա էլ, սակայն հիմա այդ երկրներն իրենց պետք են, նրանք նախատեսված են կրակից շագանակներ հանելու, որպես թնդանոթի միս ծառայելու համար:


Իսկ մենք էլ, անցյալից դասեր չքաղելով նույնիսկ հարյուրամյակ անց, թղթե շերեփը ձեռքներիս աղաչանք-պաղատանքներով, խնդրանքներով ու դիմումներով, Ցեղասպանության հիշեցումներով փորձում ենք նրանց պարտադրել օգնության:
Հիմարություն է դա, նրանք այդ ամենին կավելացնեն հերթապահ մտահոգությունն ու ցավակցությունը:
Երեխայի նման ուրախանում եք, թե միջազգային այս կամ այն կառույցը քննադատեց Ադրբեջանին. հետո՞:
Ալիևի բեղերին չի, ոչ էլ՝ Էրդողանի:
Նրանք միասնական են, համախմբված, կուռ:


Միասնական՝ բոլոր թուրքական երկրները, ողջ թուրքական աշխարհը:
Թուրքիան, թուրքը երբեք չի ուրախանա, որ Ադրբեջանը վերանա, Ադրբեջանը կորցնեն, որ Թուրքիան զարգանա, խաղաղ ապրի առանց ադրբեջանցիների՞:
Բացառվում է դա, իսկ մեզանում լիքը «հորթեր» կան, որ ուրախացել են Արցախի ներկա և հնարավոր իրավիճակներից, պատրաստ են թուրքերի ոտքերի տակ «մատաղ» անել, միայն իրենց բիզնեսը չտուժի, իրենց փորը կուշտ ու տակը չոր լինի:
Մեր Սփյուռքը տրոհված է, Հայաստանը բաժանված արցախցիների, իջևանցիների, գյումրեցիների, սյունիքցիների, կիրովաբադցիների, լոռեցիների և այլոց:
Ընդդիմադիր ուժերն էլ սայլին լծված գայլաձուկ, կարապ ու խեցգետին են՝ իրենց ամբիցիաներով ու ցանկություններով կամ էլ երիցս վարկաբեկված և բազմակի օգտագործված:
Շերեփը փոխեք, թուրութվանք կապեք ու նորմալ իշխանություններ ընտրեք:
Չթողնեիք բանակն ու երկիրը քանդեն:
Եվ վերջապես, թուրքերին քննադատելու փոխարեն միասնական եղեք, թասիբ ունեցեք ու ոտքի կանգնեք, որ էլ ոչ մեկը չհամարձակվի ասել. «Ты трус, ты раб, ты армянин!», կամ էլ Ալիևի նման խնդմնդա ու ձեռ առնի մեզ, որ նման իշխանություններ ենք ընտրել:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 8593

Մեկնաբանություններ