Գերմանական Hamburger Morgenpost թերթի խմբագրատունը, որը արտատպել է Charlie Hebdo-ի ծաղրանկարները, հարձակման է ենթարկվել: Անհայտ անձինք քարեր ու պայթուցիկով շշեր են նետել շենքի առաջին հարկի վրա, որտեղ խմբագրատունն է, հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է, տուժածներ չկան: