Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Իրանի դերի բարձրացումը տարածաշրջանում պայմանավորված է Ռուսաստանի ազդեցության նվազմամբ

Իրանի դերի բարձրացումը տարածաշրջանում  պայմանավորված է Ռուսաստանի ազդեցության նվազմամբ
15.09.2024 | 13:30

Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում, թերևս, Թուրքմենչայի պայմանագրից հետո առաջին անգամ էականորեն բարձրացել է։ Այսօր Իրանը կարողանում է ոչ միայն հակադարձել Ռուսաստանին, Թուրքիային և Արևմուտքին, այլ նաև զգուշացնում է, որ Հարավային Կովկասում որևէ գործողություն չի թողնելու կատարեն, որը չի բխում Իրանի շահերից։ Միևնույն ժամանակ նաև հստակ նշում է, թե որոնք են Իրանի շահերը։

Իրանի դերի բարձրացում կամ, կուզեք ասենք, ազդեցության ավելացումը տարածաշրջանում պայմանավորված է Ռուսաստանի ազդեցության կորստով։ Այսօր խոսքը ոչ միայն Հայաստանի մասին է, այլ նաև՝ Ադրբեջանի, Վրաստանի։ Թերևս, այս աշխարհաքաղաքական գզվռտոցի ընթացքում պատմականորեն առաջին անգամ է, որ Հայաստանի շահերն ամբողջությամբ համընկնում են այնպիսի պետության շահերի հետ, որի խոսքը ծանրակշիռ է, նաև հաշիվները խառնող է։ Կարևոր է նաև հաշվի առնել մի բան, որ, ի դեմս Իրանի Իսլամական Հանրապետության, մենք ունենք վստահելի գործընկեր, որն անկաշառ է կխվախնձոր դարձած, այսպես կոչվող, զանգեզուրյան միջանցքի հարցում։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 8218

Մեկնաբանություններ