ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Բոլոր այն զինվորականներին, որոնք ի վիճակի էին ԳՇ պետի պաշտոն զբաղեցնել, բանակից հանել են. Տիգրան Աբրահամյան

Բոլոր այն զինվորականներին, որոնք ի վիճակի էին ԳՇ պետի պաշտոն զբաղեցնել, բանակից հանել են. Տիգրան Աբրահամյան
08.06.2022 | 07:30

Հարցին, թե ինչու՞ երկրում 3-4 ամիս է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չի նշանակվում, պաշտպանության նախարարը զարմացած դեմքով պատասխանում է. «Շտաբի պետի պաշտոնակատարն ամբողջությամբ իրականացնում է շտաբի պետի լիազորություններ, ես ուզում եմ հասկանալ, թե խնդիրը ինչի մեջ է»։


Եթե ամեն ինչ նորմալ է, ապա ինչու պաշտպանության նախարարին էլ որպես պաշտոնակատար չնշանակեցին, ԱԽ քարտուղարին, ԱԱԾ պետին, մյուսներին։
Միգուցե դա՞ էլ փոխեք։ Գրեք, որ իմաստ չկա որևէ մեկին նախարար նշանակել ու դրեք պաշտոնակատար, մեկ է, ըստ ձեր տրամաբանության, որևէ տարբերություն չկա։
Բոլոր այն զինվորականներին, որոնք ի վիճակի էին ԳՇ պետի պաշտոն զբաղեցնել, կա՛մ բանակից հանել են, պայմանագրերը չեն երկարաձգել, կա՛մ պարզապես այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ իրենց կամքով դուրս գան։


Դեռ չեմ խոսում այն զինվորականների մասին, ովքեր իրենց պատվից ցածր են համարում այս իշխանության հետ առնչվելն ու նրանց ենթակայությամբ պաշտոն զբաղեցնելը։
Երկրում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն զինվորականներին, ովքեր կարող են զբաղեցրել ԳՇ պետի պաշտոնը կամ նշանակվելուց կարճ ժամանակ անց համապատասխանել դրան, սակայն նրանք այս պահին ԶՈՒ շարքերում չեն։

Դիտվել է՝ 7923

Մեկնաբանություններ