ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ռուսաստանի արձագանքը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

Ռուսաստանի արձագանքը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
24.02.2021 | 17:57

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կասկածի տակ է առել ռուսական հրթիռային համալիրների աշխատանքը: Նրա խոսքով՝ դրանք «չեն պայթել կամ պայթել են միայն տասը տոկոսով»:

Այսպես է Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ անցած աշնանը Ղարաբաղում պատերազմի չորրորդ օրը հայկական բանակը կարող էր օգտագործել «Իսկանդերը»: Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը «Говорит Москва» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանին հարցազրույցում քննադատել է հայ քաղաքական գործչի կարծիքը:

Նա նշել է, որ այդ կերպ Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքներում: «Երբ մարդը ձգտում է անմեղ լինել, նա դա կկապի և «Իսկանդերներին», և մեղավորը հայ ժողովուրդն է, և զինվորականներն են մեղավոր: Դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Մեր «Իսկանդերները» շատ բարձր ճշգրտության զենքեր են, դրանք արդեն իրենց դրսևորել են տարբեր վարժանքներում: Դա պարզապես բացարձակ սուտ է [Փաշինյանի խոսքերը] և նույնիսկ կասկածի ենթակա չէ: Իզուր չէ, որ Արևմուտքը հաճախ է խոսում այդ կարճ հեռահարության հրթիռները բանակցային գործընթաց բերելու մասին: Սիրիայում դրանք օգտագործվել են շատ ճշգրիտ և բազմիցս: Ես, մեղմ ասած, համաձայն չեմ Փաշինյանի այս կարծիքի հետ»,-հայտարարել է Զավարզինը:

Դիտվել է՝ 81636

Մեկնաբանություններ