«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Եթե միջավայրն ու հասարակությունը իրենց գործունեության մեջ լուրջ ու նպատակասլաց են

Եթե միջավայրն ու հասարակությունը իրենց գործունեության մեջ լուրջ ու նպատակասլաց են
14.06.2024 | 08:03

Գիտելիքի ու մտածողության ամեն մի մակարդակի դեպքում իրերն ու իրադարձությունները երևում են նոր տեսանկյունից և նոր լույսի տակ։

Գիտելիքի սակավության և մտածողության աղքատության պայմաններում էլ ոչ հնարավոր է տեսանկյուն ունենալ և ոչ էլ որևէ լույսի աղբյուր, այսինքն, հնարավոր չէ որևէ բան տեսնել՝ ճիշտ կամ սխալ։

Կա գիտելիքի, փորձի, մտածողության ու տեղեկացվածության մի մակարդակ, որից հետո նոր-նոր սկսվում է սեփական տեսանկյան ձևավորումը, որն էլ, իր հերթին, ունի ադեքվատության տարբեր մակարդակներ, այսինքն, թե ինչքանով է համապատասխանում այդ տեսանկյուն կոչվածը իրականությանը և կյանքի հարատևման հետ կապված նպատակներին։

Մարդկանց մոտ որևէ տեսակի տեսանկյան ձևավորումն էլ դինամիկ պրոցես է և տեղի է ունենում միջավայրի ու հասարակության ազդեցության ներքո։

Եթե այդ միջավայրն ու հասարակությունը իրենց գործունեության մեջ լուրջ ու նպատակասլաց են, ապա հասկացող մարդկանց մեծամասնության մոտ ձևավորվում է ադեքվատ տեսանկյուն, որն էլ նկատելի կամ աննկատ ձևերով կառավարվում է իշխանությունների ու ընդդիմությունների կողմից։

Իսկ այն հասարակությունները, որոնք ի վիճակի չեն պետական գործունեության կենսական ոլորտներում ստեղծել զարգացման համար անհրաժեշտ միջավայրեր, մարդկանց մոտ տեսանկյուն ասածը ձևավորվում է տարերային ձևով և անլուրջ մակարդակով, քանի որ այդ պրոցեսը հիմնականում կառավարվում է վերից վար ճանապարհով։

Այս և նման այլ հարցերում էլ վերից վար ճանապարհը ենթադրում է լուրջ էլիտայի առկայություն երկրում, որի չլինելու դեպքում էլ ունենում են այն, ինչ որ մենք ունենք այսօր՝ քաոս։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3238

Մեկնաբանություններ