«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների պայքար

Կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների պայքար
04.05.2024 | 12:31

Մարդկության և աշխարհի զարգացման յուրաքանչյուր փուլ կամ պարադիգմ բնութագրվում է կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների համար պայքարով , որի կոնկրետ արտահայտություններն էլ պայմանավորվում են մարդկանց ուժերի, հնարավորությունների ու ռեսուրսների բաշխումով։

Մարդկության զարգացումը և ռեսուրսների համար պայքարը իր ամբողջության մեջ բնութագրվում է որպես լոկալից դեպի գլոբալը գնացող պրոցես և այդ գլոբալիզացիայի հիմքում էլ ընկած է գիտատեխնիկական ու տեխնոլոգիական պրոգրեսը։
Վերջիններս էլ, այսինքն գիտությունը, տեխնիկան և տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գործիքներով, զենքերով, տրանսպորտի ու կոմունիկացիայի միջոցներով և ինֆրաստրուկտուրայով ապահովել մրցակցային պայքարն ու կառավարել այն՝ դոմինանտ դիրք գրավելու, հնարավորինս շատ ռեսուրսների տիրանլու և առավելագույն շահ ստանալու համար։
Իսկ այս ամենի հիմքում էլ ընկած է կապիտալը, որը համապատասխան ֆինանսավորումներով կառավարում է այս ամբողջ պրոցեսը։
Այս պայքարի խոշորացված ու ստրուկտուրային բարձր մակարդակի պատկերն ասում է, որ այն ընթանում է առավելագույն ագրեգատ կամ հավաքական հզորություն ունեցող ուժերի միջև, ներառյալ պետություններն ու նրանց տարբեր տեսակի կոալիցիաները, ինչպես նաև վերպետական կապիտալը՝ իր բանկային, ֆինանսական և այլ տիպի ստրուկտուրաներով։
Ինչ վերաբերում է վերպետական կապիտալին, իր բարդ կառուցվածքով ու ներքին մրցակցային պայքարով, ապա նշված պրոցեսներին դրա մասնակցության իմաստը հասկանալու համար պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ։
Աշխարհում, սկսած հին ժամանակներից, միշտ էլ եղել են հարուստ մարդիկ, բայց նրանք համակարգված ազդեցություն չեն ունեցել մարդկության զարգացման պրոցեսի վրա։
Նման համակարգված ազդեցության հնարավորություն բացվել է միայն կապիտալիզմի զարգացման հետ միասին և նոր նոր ազդեցիկ ուժ դարձող կապիտալի կողմից բնական էր նախկինից եկող վերպետական տարբեր բնույթի պատրաստի ստրուկտուրաների հետ միաձուլումը և դրանք իր նպատակին ծառայեցնելը։
Դրանից բացի, վերպետական կապիտալի կայուն գոյության և հետագա գործունեության համար առանցքային դարձավ մասնավոր սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, որի հիմնական նպատակը ոչ թե որևէ խեղճուկրակի փոքր ունեցվածքի անձեռնմխելիությունն էր, այլ, առաջին հերթին, վերպետական կապիտալի:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ