Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

50 տոկոսն իր ընտրությունը չմասնակցելով է անում

50 տոկոսն իր ընտրությունը չմասնակցելով է անում
17.09.2023 | 19:17

Կանխատեսում անեմ. Երևանի ավագանու այս ընտրություններին կմասնակցի ընտրական իրավունք ունեցողների շուրջ 25%-ը:

Մի 25-ը արդեն վաղուց երկրում չի, էն մնացյալ 50-նն էլ իր ընտրությունը չմասնակցելով է անում: Չմասնակցելն էլ ընտրություն է, դա նշանակում է՝ գրողը տանի բոլորին, ինձ համար մեկ է, և ես իմ ընտրությունը անելու եմ ոտքով: Ու վերջինս ամենահոռի ընտրությունն է, որ մարդիկ անում են:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ